×


Քեմերոն Դիաս

Քեմերոն Դիաս

“Ի՞նչ սպասել, երբ երեխայի ես սպասում” 2012-ին մայիսին Քեմերոն Դիասը չի մայրանա. կայանալու է դերասանուհու մասնակցությամբ` “Ինչի՞ սպասել, երբ երեխայի ես սպասում”  ֆիլմի պրեմիերան :): Բայց ամերիկուհու անձնական կյանքում էլ փոփոխություններ կան: Cameron Dias Քեմերոն Դիասը 1988-ին վերջակետ է դնում երկու տարի տեւողությամբ` իր եւ դերասան Մեթ Դիլոնի սիրավեպին, ուղիղ մեկ տարի անց դերասանուհին սիրային նոր հարաբերություններ է սկսում Ջարեդ Լետոյի հետ, որոնք ավարտվում են 2003-ին: Հենց նույն տարում նրա նոր սիրելին է դառնում Ջասթին Թիմբերլեյքը… 2010 թվականի հուլիսին Քեմերոնը սկսում է հանդիպել Ալեքս Ռոդրիգեսի հետ: Ինչպես հայտնի է դարձել, դերասանուհու այս սիրավեպը եւս ավարտվել է. նա կրկին միայնակ է: Cameron Dias 39-ամյա  Քեմերոնն ու  36 -ամյա Ալեքսը հարաբերությունները խզել են այս ամառ: “Քեմերոնը զբաղված է իր կարիերայով: Ալեքսը եւս ցանկանում է կենտրոնանալ սպորտի վրա: Երկուսն էլ իրենց նվիրել են սեփական մասնագիտություններին: Այնուամենայնիվ, նրանք ընկերներ են մնացել, շարունակում են շփվել եւ միմյանց լավ են վերաբերվում: Ալեքսը հարգում է Քեմերոնին”,- նշել է բեյսբոլիստին մոտ կանգնած աղբյուրը:): Նշենք,  Դիասը ողջ կարիերայի ընթացքում պարբերաբար կրկնել է` “իրեն դուր է գալիս չամուսնացած կին լինել, ցանկանում է միայնակ լինել”, այնպես որ, Դիասի  հերթական սիրելին դառնալու հույս ունեցող երկրպագուների աչքը լույս;): Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/ Աղբյուրը` New York Post

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW