Մոդելները մերկացել են:)
Ամենահայտնի թոփ-մոդելներից Քեյթ Մոսը եւ ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդուի հարսնացու Իրինա Շեյքը մերկացել են երկու տարբեր ամսագրի շապիկների համար:
37-ամյա Քեյթ Մոսը հանել է հագուստը բրազիլական “Vogue” ամսագրի համար: Նա ցուցադրել է մեջքի ներքեւի մասում թռչունների տեսքով երկու դաջվածք: Ամսագրի համար լուսանկարներն արել է հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոն, երբ Մոսը փետրվարին ժամանել էր Ռիո դե Ժանեյրո ընկերոջ` Ջեմի Հինսի հետ:
Ռուս մոդել Իրինա Շեյքը իր հերթին զարդարել է Լատինական Ամերիկայի “GQ” ամսագրի մայիսյան համարը: Ամսագրում նա պատմում է Քրիշտիանո Ռոնալդուի հետ իր հարաբերությունների մասին: Զարմանալի է, բայց նրանք դեռեւս հանդիպում են :): Ներկայացնում ենք երկու մոդելների “թեժ” նկարները:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.2has.com


×
9,019






