×


Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյան

Մերկ սեւամորթի հետ ինչո՞վ է զբաղվել գեղեցկուհին:) Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության հավանական պատճառներին գումարվել է եւս մեկը: Նոր վարկածի մասին խոսակցությունները սկսել են շրջանառվել “Քիմն ու Քորթնին Նյու Յորքում” ռեալիթի-շոուի` ամերիկյան հեռուստաալիքներից մեկի եթերում օրերս մեկնարկելուց հետո: Շոուի հենց առաջին թողարկման շրջանակներում Քիմը զայրացրել է իր նախկին ամուսնուն: 26-ամյա Քրիսին, որը բասկետբոլի հերթական պարապմունքից տուն է վերադարձել, սիրելին դիմավորել է ներքնազգեստով: Սա, իհարկե, զայրույթի առիթ չէր հանդիսանա, եթե Քիմին չընկերակցեր յոգայի` ամբողջովին մերկ սեւամորթ դասատուն: Քիմը մերկ սեւամորթի հետ յոգայով է զբաղվել Ի դեպ, թեեւ Քիմին ու սեւամորթ տղամարդուն ընկերակցել են աղջկա քույրը` Քորթնին ու իր ընկերուհիները, Քրիսի կատաղությունը չի մեղմվել: “Սա իմ տունն է: Կարծում եմ` սա անարգանք է իմ հանդեպ’’,- ասել է Քարդաշյանի նախկին ամուսինը: Քիմի արձագանքն էլ այն է եղել, որ ամուսինը բավական հասուն չէ եւ խայտառակում է իրեն ուսուցչի առջեւ: Ի դեպ, այդ տեսարանների լուսանկարները կարող եք դիտել ստորեւ եւ դատողություններ անել` արդյո՞ք արժեր ամուսնալուծվել նման  “ոչ հասուն’’ քայլի համար :): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW