Լավագույն Ջեյ Լոն եւ գիրացած Քրիստինա Ագիլերան
Լոս-Անջելեսում օրերս կայացած “American Music Awards” երաժշտական մրցանակաբաշխությանը մրցանակներ ստանալու էին կրկին գնացել առաջին մեծության “աստղերը”, հայտնի կատարողներն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները:
Կարմիր գորգին ողջ շուքով ներկայացել են Ջասթին Բիբերը, Թեյլոր Սվիֆթը, Հայդի Քլումը, Ջենիֆեր Հադսոնը, Լայոնել Ռիչին: Ելույթ են ունեցել Ջենիֆեր Լոպեսը, Քեթի Փերին, Նիքի Մինաժը, Քրիստինա Ագիլերան, “Maroon 5” խումբը եւ այլք:
Ջենիֆերը այս անգամ ներկայացրել է իր “Papi’’ հիթը, ինչպես նաեւ կատարել հին ու սիրված “On The Floor’’-ը: Բեմում նրան միացել է ռեփեր Փիդբուլը, որը դուետով է հանդես եկել նաեւ Ջեյ Լոյի նախկին ամուսնու` Մարք Էնթոնիի հետ: Ի դեպ, Ջենիֆերը ճանաչվել է տարվա լավագույն լատինաամերիկուհի կատարող:
Սիրված կատարողներից մի քանիսը չեն կարողացել ներկա գտնվել միջոցառմանը. Ադելն առողջական խնդիրներ է ունեցել, Ռիհանան շրջագայում է համերգներով եւ Բեյոնսեն: Ռիռին եւ Բեյոնսեն ողջունել են հանդիսատեսին էկրաններից:
“AMA” մրցանակաբաշխությունն առաջին անգամ տեղի է ունեցել 1970-ական թվականներին: Այն ստեղծվել է որպես երաժշտության աշխարհում ամենահեղինակավոր “Grammy’’ մրցանակաբաշխության մրցակից: Այստեղ հաղթողներին ընտրում են ոչ թե պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներն, այլ հեռուստադիտողները:
Ներկայացնում ենք մրցանակաբաշխության հաղթողների անունները`
Տարվա լավագույն երգչուհի - Թեյլոր Սվիֆթ
Լավագույն երգչուհի քանթրի ոճում - Թեյլոր Սվիֆթ
Լավագույն երգիչ քանթրի ոճում - Blake Shelton
Լավագույն ձայնասկավառակ քանթրի ոճում - Թեյլոր Սվիֆթ, “Speak Now”
Լավագույն խումբ - “Lady Antebellum”
Լավագույն հիփ-հոփ արտիստ - Նիքի Մինաժ
Լավագույն ձայնասկավառակ հիփ-հոփ ոճում - Նիքի Մինաժ Pink Friday
Լավագույն երգչուհի սոուլ ոճում - Բեյոնսե
Լավագույն ձայնասկավառակ սոուլ ոճում – Ռիհանա, “Loud”
Լավագույն երգիչ սոուլ ոճում - Աշեր
Լավագույն փոփ-ռոք երգչուհի - Ադել
Լավագույն փոփ-ռոք երգիչ - Բրունո Մարս
Լավագույն փոփ-ռոք խումբ – “Maroon 5”
Լավագույն ձայնասկավառակ փոփ-ռոք ոճում - Ադել, “21”
Տարվա բացահայտում - “Hot Chelle Rae”
Լավագույն լատինաամերիկուհի երգչուհի - Ջենիֆեր Լոպես
Տարվա ոգեշնչում - “Casting Crowns”
Լավագույն հասուն կատարող - Ադել
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: