Աքսեսուարների PR-ով DAVO-ն է զբաղվում :) Սոնա Տոնոյանը “բանտիկներով” աքսեսուարներ` ականջօղեր, թեւնոցներ, ձեռնոցներ, աբադոկներ է պատրաստում, ռեփեր Davo-ն էլ փորձում է այնպես անել, որ դրանք մասսայականություն վայելեն, վաճառվեն:): “BantikSon” ապրանքանիշը այսուհետ ներկայացված է “Amore” խանութ-սրահում: Նոյեմբերի 20-ին “բանտիկների” առաջին ցուցահանդես-վաճառքն էր: “BantikSon” աքսեսուարները Սոնա Տոնոյանի “ձեռքի գործն” են:): Դիզայները իրեն “բանտիկամոլ” չի համարում, խանութ-սրահում Davo-ի կազմակերպված երեկույթի ժամանակ էլ վերոնշյալ ատրիբուտը զարդարում էր միայն նրա վարսերը. “Վայ, չէ, նաեւ կոշիկներիս “բանտիկներ” կան: Ամեն դեպքում չդիմացա գայթակղությանը:): Շատ կանացի երեւույթ է բանտիկը”: ԵՊՀ-ի միջազգայնագետ շրջանավարտը “բանտիկագործությամբ” ընդամենը մի քանի ամիս է` զբաղվում է: “Անկեղծ ասած` հավաքածուն իմ սրտով ու իմ ճաշակով եմ ստեղծել, օրինակ` առանց մատների ձեռնոցները: Մտածում էի` եթե չվաճառվեն, ինքս կկրեմ:)”,- նշեց Սոնա Տոնոյանը եւ հավելեց. “Աքսեսուարների գները մատչելի են”: Հայ տղամարդիկ գնահատում են թիթիզությունը :) Սոնան սիրելի չունի, բայց կարծում է` հայ տղամարդկանց դուր են գալիս թիթիզ աղջիկներն ու կանայք. “Շատ մարդիկ գնահատում են իմ աշխատանքը”: Արդեն նշեցինք` Davo-ի գործառույթը “BantikSon”-ի PR-ով զբաղվելն է. “Սոնայի հետ շատ հին ընկերներ ենք, եթե սուտ չխոսեմ, արդեն երրորդ, չորրորդ տարին է, եթե ոչ ավելի շատ: Գիտեի` նման բաներ է անում, ընկերական շրջապատում ցուցադրություններ ունեցել է, բայց քանի որ դրանից հաճախորդ չի ավելանում, որոշեցինք պաշտոնական ու ներկայացուցչական արարողություն կազմակերպել: Փորձել եմ ճիշտ խորհուրդներ տալ, բայց չգիտեմ` ինչքանով եմ ճիշտ եղել, որովհետեւ ես էլ առանձնապես այս ամենից տեղյակ չեմ:): Ֆեշն ոլորտն այնքանով եմ ուսումնասիրել, որ հաստատ գիտեմ` ինչ հիմա կատարվում է, հիմնականում Հայաստանում չի կատարվում:)”: Ռեփեր Davo-ն եւս պատրաստվում էր իր ընկերուհու համար “բանտիկով” իր գնել. “Ինչ-որ բան արդեն հավանել է:): Ինչո՞ւ չէ, ամեն ինչ պետք է սիրուն լինի, թիթիզությունն էլ` չափի մեջ”: Մարին առանց “բանտիկ” տնից դուրս չի գալիս:) Մարի Ավանեսյանի համար “բանտիկը” աղջկա խորհրդանիշն է: Երգչուհին արդեն իսկ “բանտիկներով” զարդարված էր եկել երեկոյին: “Ականջօղերիս, պայուսակիս, աբադոկիս “բանտիկներ” կան: Դեռ փոքրուց շորիկներիս վրա գոնե փոքր մի “բանտիկ” պետք է լիներ: Օր չկա, որ տնից դուրս գամ ու “բանտիկ” վրաս չլինի: Շատ եմ սիրում, ամենատարբեր գույների “բանտիկների” հավաքածու ունեմ’: “Բանտիկներով” աքսեսուարները գնահատելու էին եկել նաեւ երգչուհիներ Մարիաննա Հովհաննիսյանը, Անուշիկ Ալավերդյանն ու այլ թիթիզներ:): Երեկոյի տորթն ու այն կտրելու համար նախատեսված դանակն էլ էին “բանտիկով”:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: