×


“Bops”

“Bops”

Ուրախ պանկ “Ուլիխանյան” ակումբում «Բարեւ բոլորին, ում չեմ տեսել, ում տեսել եմ, բայց պաչիկով չեմ բարեւել»,- ողջույնի այս խոսքերով սկսվեց “Bops” խմբի համերգը մայիսի 8-ին “Ուլիխանյան” ակումբում: Խմբի կիթառահար Արմենը խոստացավ առավելապես դրական էմոցիաներ հաղորդել ներկաներին: Ի դեպ, ընթերցողին Արմենը հայտնի է “Կարմիր, կապույտ, ծիրանագույն” երգի տեսահոլովակից, որտեղ նա էլեկտրական կիթառ է նվագում: Համերգը անցավ «Give Peace a Chance» խորագրով: Կայացավ “Bops” խմբի համերգը Խմբի անունը առաջացել է արցախյան “բոփսիկ” խաղի անվանումից, որը շատ աշխույժ եւ բավականին բարդ խաղ է: Խմբի համար անվանումը կրում է վերածննդի և նոստալգիայի խորհուրդ: “Bops”-ի չորս անդամներին` Արմենին, Աշոտին, Բենին և Արիկին, ծանոթացրեց երաժշտությունը: Երաժշտության մեջ հենց չորսով են միմյանց առավել լավ հասկանում: Խմբում տարաձայնություններ լինում են, սակայն, տղաների խոսքերով, «ոնց լինում են, տենց էլ անցնում են»: Armen Համերգի ընթացքում հնչած բոլոր երգերի թե երաժշտության, թե խոսքերի հեղինակը խմբի կիթառահար Արմենն է: Խոսքերը գրվում են միմիայն հայերենով: Արմենը նշեց, որ երգեր գրելիս ոգեշնչվում է տարբեր խմբերից եւ երաժիշտներից` սիրելի խմբերի շարքում առանձնացնելով «Coldplay»-ն ու «U2»-ն: «Հայաստանում շոու-բիզնեսում հայտնվելու եւ տեսահոլովակ նկարահանելու համար փող է պետք: Մենք հիմնականում ելույթ ենք ունենում ակումբներում, իսկ օրինակ մայիսի 10-ին մեզ կարելի է լսել Ազգային պատկերասրահում»,- ասաց Արմենը: Խումբը հիմնականում ելույթ է ունենում ակումբներում Խմբի ադմինիստրատիվ հարցերով զբաղվող Լուսինեն ասաց, որ տղաները ուրախ պանկ են նվագում, բայց տեքստի թեմաները շատ ավելի խորն են, քան «անհոգ, ուրախ» երաժշտությունը: “Bops” խումբը բազմաթիվ համերգներ է ունեցել “Stop” ակումբում, 2009 թվականին համերգով հանդես է եկել նաեւ Շուշիի Նարեկացի արվեստի միությունում: Տեքստը` Լենա Գեւորգյան /Bravo.am/ Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW