Ջանիբեկյանի եւ Մարտիրոսյանի ընկերությունը կվաճառվի՞
ТНТ հեռուստաալիքը, որն ընդգրկված է “Գազպրոմ Մեդիա’’ հոլդինգի կազմում, արդեն սեպտեմբերին պատրաստ է 250 միլիոն դոլար վճարել “Comedy Club Production’’ ընկերության վերահսկիչ փաթեթի գնման համար: ТНТ հեռուստաալիքը “Comedy Club Production’’-ի արժեքը գնահատում է 450 միլիոն դոլար:
Ընկերությունը ներկայացնում է հայտնի այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են “Наша Russia’’-ն, “Дом-2’’-ն, "Մահացու ուժ"-ը, ինչպես նաեւ “Ունիվեր’’ եւ “Интерны’’ հեռուստասերիալները:
“Գազպրոմ Մեդիա’’ ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլայ Սենկեւիչը հաստատել է “Comedy Club Production’’ -ի գնման իրենց մտադրությունը:
Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին եւ հանդիսանում է ТНТ-ի գործընկերը: Հենց այս հեռուստաալիքի համար էլ “Comedy Club Production’’-ը արտադրում է “Comedy Club’’ եւ “Наша Russia’’ հայտնի հաղորդումները:
Նախորդ տարի այն գնել է 7Art պրոդյուսերական ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսը, որի 51 տոկոսը պատկանում է “Comedy Club Production’’-ի համասեփականատերեր Արթուր Ջանիբեկյանին եւ Գարիկ Մարտիրոսյանին:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը`www.news.rambler.ru/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: