×


“Open Air Party”

“Open Air Party”

DJ-ներ, լողազգեստներ ու շրթներկի հետքեր:) Մայրաքաղաքի ակումբասերներն երեկ գրավել էին Վահագնի թաղամասը:): “Ararat Valley Country Club”-ում` լողավազանի շրջակայքում ամառային տրամադրությամբ բացօթյա փարթի անցկացվեց, որին ներկա էին շատ ու շատ երիտասարդներ եւ ոչ միայն:): “Open Air Party” Երեկոյի առաջին հատվածում տեղի ունեցավ տարբեր ոճերի զգեստների ցուցադրություն՝ լողազգեստներից, կոկտեյլային ու երեկոյան զգեստներից մինչեւ տարազներ, որոնք հինգ աղջիկ մոդելավորողի հավաքածուներից էին: Ինչպես պարզվեց՝ մինչ այս ցուցադրությանը դիզայներները զգեստները ներկայացրել են տարբեր մրցույթների ու ցուցադրությունների: Ցուցադրության կազմակերպիչը, ով իրեն ներկայացրեց որպես մանրանկարիչ, սրբապատկերների նկարիչ, դիզայներ ու հագուստի մոդելավորող, ինչպես նաեւ մոդել, 21-ամյա Տաթեւիկ Չափեջյանն էր: Նրան շոու-փարթի կազմակեպելու հարցում միացել էին մի քանի դիջեյ ու հագուստի դիզայներներ Մարգարիտա Վերանյանը, Աննա Սեւոյանը, Մանյա Սահրադյանը, Արուսյակ Գրիգորյանը: “Open Air Party” Աղջիկներն առաջինը ցուցադրեցին “Ծիածան” հավաքածուի լողազգեստները, որոնց վրայից կրում էին մետաքսե կիսափակ տարբեր զգեստներ ու կտորներ:):  Մոդելավորողները նշեցին, որ ոչ թե ոչ պրոֆեսիոնալ մոդելներն են ամաչկոտ, այլ հավաքածուի մեջ ներառված բատիկ աշխատանքները չէին կարող անմասն մնալ լողազգեստներից. “Հիմա շատ ակտուալ են գունեղ զգեստները, որոնք կարելի է լողափում հագնել շորտերի փոխարեն. այդպես ավելի գեղեցիկ է ու նորաձեւ”: Ցուցադրության ընթացքում ու  “Hayasy Evolution” խորագրով ողջ փարթիի ժամանակ իրենց սեթերն էին հնչեցնում DJ X4O-ն, Play-ը, Kret-ը, Edgar Poe-ն: Հաղորդավար Տիգրանն էլ համարձակ մասնակիցների համար տարբեր խաղեր էր առաջարկում, որոնց հաղթողները ստանում էին անվճար ուղեգրեր կամ զեղչի կտրոններ: Գարեջրով “լողացող”, շրթներկի հետքերով համբույրներ ստացող մասնակիցները շահեցին ուղեգրերը, մի քանի համարձակներ նետվեցին լողավազանի մեջ, ինչը չէր թույլատրվում, մնացածն էլ պարում էին, լուսանկարվում կամ էլ քայլում լողավազանի շուրջը:): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW