×


“Pascucci”

“Pascucci”

Cafe-shop-ը նշեց իր 3-ամյակը : ) Նոյեմբերի 21-ին երեւանյան “Pascucci” Cafe-shop-ը նշեց իր երեքամյակը: Այդ առիթով սրճարանում հավաքվել էին գործընկերներն ու մշտական այցելուները, օգտվում էին հյուրասիրությունից, վայելում դիջեյ Կարենի house երաժշտությունն ու ուրախանում: “Pascucci” Cafe-shop Բարմեններն էլ Flairing Show  էին անում, որի ընթացքում պատրաստած կոկտեյլներից երեքը աճուրդի հանվեցին: Կոկտեյլներից մեկը` “Pascucci Pyramid”-ն եռահարկ էր, եւ այն ''անհնար'' էր խմել առանց որեւէ մեկի օգնության: Աճուրդի հանված կոկտեյլների վերջնական հասցեատերերը ստացան նաեւ մրցանակներ, որոնց թվում էր “Famous Kalian” ընկերության ձմերուկե նարգիլեն եւ «Martini Gold»-ը, որն, ի դեպ, երեկ առաջին անգամ Երեւանում ներկայացվեց հենց սրճարանի ծննդյան ժամանակ: “Pascucci” “Dolce & Gabbana”-ի  կողմից ստեղծած «Martini Gold»-ի մեկ շիշը կարժենա 15-30 000 դրամ, իսկ Cafe-shop-ում մեկ բաժակը կվաճառվի 2-3000 դրամով: Նշենք, որ “Pascucci” Cafe-shop-ը սրճարանների ցանց է, որոնցից առաջինը բացվել է Իտալիայում 10 տարի առաջ, ողջ Եվրոպայում կա սրճարանի 25 մասնաճյուղ, իսկ երեւանյան “Pascucci”-ն 23-րդն է, որտեղ մատուցվում է համանուն բրենդի 73 տեսակի իտալական սուրճ: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW