×


“The Beautified Project”

“The Beautified Project”

Բենդն ամփոփեց երաժշտական օրը:) “Ֆեթ դը լա մյուզիք’’ տոնակատարությունները հունիսի 21-ին գրավել էին Երեւանը: Մեր քաղաքի յուրաքանչյուր անկյունից երաժշտություն էր հնչում: Ի դեպ, այս տարի Երաժշտության տոնը 30 տարեկան է, իսկ Հայաստանում այն նշվում է 5-րդ անգամ: “The Beautified Project’’-ի վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը Երաժշտասեր հասարակության համար բառիս բուն իմաստով յուրաքանչյուր փողոցում տոն էր:): Տոնական միջոցառումները մեկնարկեցին ժամը 12:00-ին Հաղթանակի զբոսայգում:  Երաժշտության տոնը եզրափակեցին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի պուրակում ելույթ ունեցող “The Beautified Project’’ խմբի տղաները: Կասկադում ժամը 21:30-ին սկսած համերգը տեւեց մոտ երկու ժամ:): Արդեն պատմել ենք, որ “The Beautified Project” խումբը շրջագայում էր Միացյալ Թագավորությունում:  Տղաներն Երեւան են վերադարձել վեց օր առաջ: Մոտ հինգ ամիս հայրենիքում ելույթ չունեցած “The Beautified Project’’-ն ու երկրպագուները հասցրել էին կարոտել միմյանց:): “The Beautified Project’’-ի համերգը Կասկադում “Էլեկտրոնային հասցեիս նամակ ստացա, որը Երաժշտության տոնի շրջանակներում կազմակերպվող համերգին մասնակցության հրավեր էր: Այդ ժամանակ Լոնդոնում էի, բայց տեսա` ժամկետները համընկնում են ու հաստատեցի մեր մասնակցությունը”,- պատեց խմբի հիմնադիրը` կիթառահար եւ վոկալիստ Անդրե Սիմոնյանը: “The Beautified Project” խումբն երեք տարի անընդմեջ մասնակցում է Երաժշտության տոնին: “Երբեք ելույթով հանդես չենք եկել Կասկադում, եւ ինձ շատ հետաքրքիր էր` ինչպես կանցնի համերգն այստեղ: Գոհ եմ, մեր երկրպագուներն էլ այստեղ են”,- ավելացրեց Անդրեն: “E.V.A’’ բենդի վոկալիստ Եվան Երեկոյի ընթացքում խումբը 14 երգ ներկայացրեց: Համերգի հյուրերին անակնկալ էլ մատուցվեց. խումբը դուետով հանդես եկավ “Հայսուպերսթար” նախագծի հաղթող Րաֆֆի Օհանյանի, Սուսաննա Պետրոսյանի եւ ''E.V.A'' բենդի վոկալիստ Եվայի հետ: Շտապենք ուրախացնել խմբի երկրպագուներին` հունիսի 27-ին կկայանա “The Beautified Project’’-ի նոր` անգլալեզու երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան: Խմբի թվով արդեն 10-րդ տեսահոլովակը կներկայացնի նաեւ BRAVO.am-ը: “The Beautified Project’’ Չնայած կարոտի մեծ չափաբաժնին, Անդրեն խոստովանում է, որ խումբը շարունակելու է շրջագայությունները սեպտեմբերին. “Հայաստանի հանդիսատեսը միշտ էլ ջերմ է, այստեղ հաճելի է ելույթ ունենալ: Բայց այնտեղ էլ ելույթները հետաքրքիր էին անցնում, որովհետեւ հանդիսատեսի շարքերում հայերը քիչ էին, անգլիացիներն էին գերակշռում”: Ի դեպ, Անդրեն փոքրիկ գաղտնիք բացեց` պարզվում է ամերիկյան մի ընկերություն հետաքրքրված է խմբի գործունեությամբ, բայց չբացահայտեց, թե ինչ ընթացք կստանա այդ համագործակցությունը:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW