Բայց միմիայն համերգից հետո :)
Հուլիսի 5-ին հայկական էստրադան ծննդյան տարեդարձի էր հրավիրված, ու բոլորի նվերները երգի տեսքով էին:): Երեկ ՀՀ Սահմանադրության օրն էր, այսօր` Համբույրի միջազգային օրը, բայց “աստղերը” ուրիշ տոն էին նշում, թեեւ համբուրվելուն էլ են կողմ: Իսկ ո՟վ է դեմ :):
Համերգներ կազմակերպող “VH music production”-ը “Արամ Խաչատրյան” համերգասրահում տոնեց իր հիմնադրման 7-ամյակը: Շնորհավորելու էին եկել Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը, Ռուզան Ավետիքյանը, Շուշան Պետրոսյանը, Հասմիկ Կարապետյանը, Արսեն Սաֆարյանը, Արմոն, Էնջլը, Հռիփսիմե Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը, Աիդա Սարգսյանը եւ ուրիշ երգիչներ:
Տոնական երեկոն վարում էր Ժակը. “Ամառային շոգ օրվա ավարտ, կանայք հովհարներով, նրանց կողքի տղամարդիկ նույնպես այդ քամին զգում են:): Երբ լսեն գեղեցիկ երգեր, հանդիպեն իրենց սիրելի աստղերին, կարծում եմ` ամեն ինչ կփոխվի վայրկենապես. կարելի է ուրախանալ նաեւ շոգին”:
Շնորհավորանքները սկսվեցին 6/8-ի տեսքով:): Առաջինը բեմ դուրս եկավ Մարտին Մկրտչյանը: Հաջորդ հյուրը որոշել էր “Շեկ տղայի” մասին երգել: “Շնորհավոր: Ամեն անգամ մեզ նման հետաքրքիր համերգային երեկոներ է նվիրում: Ուզում եմ այս կազմակերպությունը շատ երկար տարիներ լինի մեր կողքին: Եվ հատկապես շնորհակալություն ձեզ, որ այս շոգ օրը մեզ հետ եք անցկացնում”,- երգելուց հետո իր բարեմաղթանքները հղեց Ռուզան Ավետիքյանը:
Խենթ համբույր Արմոյի կողմից:)
Ծննդյան տարեդարձին մեծ հաճույքով հյուր էր եկել նաեւ Աիդա Սարգսյանը: Ժակը հանդիսատեսին առաջարկեց պարել, եթե, իհարկե, կողքինին չի խանգարի:): Արմոն իր հիթ “Հալել ա” երգը կատարեց: Երգիչը այլ երգ էր ուզում երգել, բայց “Հալել ա”-ն են պահանջում ու սիրում:): “Այցեքարտս է, ինձ մեծ հաջողություն է բերել: Մի գեղեցիկ դանդաղ երգ կա, որ ձայնասկավառակիս մեջ ընդգրկված է, իրական պատմություն է` իմ պատմությունը, ցանկանում եմ դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Ես եմ գրել, երբեմն գրում եմ, ուղղակի միայն իրական բաներ եմ գրում, այլ կերպ չեմ կարողանում”,- ասաց Արմոն:
Երգիչը շատ կուզեր` Երեւանում նշվեր համբույրի տոնը, ու նման հարցերում երիտասարդությունը ակտիվ լիներ: “Չգիտես ինչի` իրենց պասիվ են պահում: Բայց հնարավոր է` ուրիշ տեղ մեզնից թաքուն իրենց լավ են զգում:): Եթե զույգ ունենայի, մեծ հաճույքով մեր հրապարակում համբույրի մրցույթի կմասնակցեի: Սիրում եմ խելառ բաներ, վերջինը երեկ է եղել. գնացել եմ Սեւան, լվացվել, հետ եմ եկել:)”,- նշեց Արմոն:
Սիրահարներ Հայկոյի ու Անահիտի անթիվ համբույրները :)
“Ասա, որ սիրում ես” նոր երգով հանդես եկավ Անահիտ Սիմոնյանը: Այն շուտով տեսահոլովակ էլ կունենա: Երգի հեղինակը դեռ շատ երգեր կգրի երգչուհու համար. Հայկոյի մասին է խոսքը: Անահիտը նոր սանրվածքով ներկայացավ: Նոր ստեղծագործություն ներկայացրեց նաեւ նրա ամուսինը` Հայկոն: “Ես ապրում եմ, եթե դու կաս” երգը ռոմանս է, երաժշտությունը հենց երգիչն է գրել, խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է: “Դա իմ ոճն է, ընտրել եմ ու չեմ ուզում դավաճանել: Պատրաստվում եմ ձայնասկավառակս էլ ավարտել”,- Bravo.am-ին ասաց Հայկոն: Համբույրի միջազգային օրվա Անահիտի ու Հայկոյի «մեկնաբանությանն» ու զույգի մեղրամսի մանրամասներին սպասեք մեր կայքում:):
Հռիփսիմեն իսպանական համբույր է նախընտրում:)
Համերգային երեկոյին Հռիփսիմե Հակոբյանը “Լիալուսին” երգը ներկայացրեց, որ երկրորդ անգամ էր հնչում: Երգչուհին հերիք չէ` վատառողջ էր, համբույրի տոնի մասին էլ տեղյակ չէր. “Հաաա, չգիտեի: Երեւանում երբեւէ չեն նշել, չեմ տեսել: Կցանկանայի, որ տոնենք, բայց կարծում եմ` Հայաստանում չի նայվի. հայերի մտածելակերպին մի քիչ մոտ չէ: Այ, իմ սիրելի Իսպանիայում սիրելիիս հետ մեծ հաճույքով կմասնակցեի”:
Հասմիկ Կարապետյանի գաղտնի համբույրը :)
“Քո սիրո դիմաց” երգը կատարեց Հասմիկ Կարապետյանը: Նա էլ համբուրվելու մասին իր մեկնաբանությունն ունի:). “Շատ կցանկանայի, որ համբուրվելու տոնը նշվեր: Ցավոք սրտի, հայերս շատ բարդույթներ ունենք: Չեմ պատկերացնում` արդյո՟ք մեր հայ երիտասարդները, նրանց ընկերուհիները, սիրած մարդիկ, կանայք, փողոցում, բոլորի աչքի առջեւ կհամբուրվեն: Այդ տոնը հայերի համար չէ, բայց շատ կուզեի, որ մի օր հասկանային` մեզ համար էլ է”:
Հասմիկ Կարապետյանը իրեն շատ լավ պատկերացնում է ՀՀ հրապարակում սիրելիի հետ համբուրվելիս:). “Չգիտեմ, համբուրվելու մրցույթում կհաղթեինք... Եթե իմ սիրելին էլ բարդույթներ չունենար... Չնայած` մյուս կողմից, որ դիտարկենք, համբույրը շատ ինտիմ բան է, միայն քեզ ու կողքինիդ է վերաբերում, չէի ուզի, որ այդքան շատ աչքեր տեսնեն դա: Կցանկանայի արտասահմանում տեսնել` ինչպես են տոնում”:
Էնջլը Երեւանում համբուրվելու մրցույթի կմասնակցի :)
“Երկնքից” երգը հրեշտակի թեւերով Էնջլը երգեց: Մոտ մի ամսից տեսահոլովակն էլ կայքերում ու եթերում կհայտնվի: Երաժշտության եւ բառերի հեղինակը Գիսանե Պալյանն է: Եթե Երեւանում համբուրվելու մրցույթ կազմակերպվի, Էնջլը հաստատ կմասնակցի:). “Շատ կուզեի` մեզ մոտ էլ նման ուրախ, լավ, բարի տոները նշվեին: Զույգերին հրապարակավ համբուրվելիս պատկերացնում եմ, բայց հայ զույգերին` չէ”,- ասաց Էնջլը:
Արսեն Սաֆարյանն էլ “քո տոնը շնորհավոր” երգեց. մի քիչ հաստ էր հագել ու շոգում էր երգիչը:): “VH music production”-ին ամենալավ մաղթանքը` “անթիվ-անհամար համերգներ կազմակերպես”-ն է:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: