Մեկնարկեց մոնոներկայացումների 9-րդ փառատոնը Ապրիլի 3-ին Պատանի Հանդիսատեսի Թատրոնի դահլիճում հավաքված դերասանները, ռեժիսորները, թատերասեր հանդիսատեսը կարմիր գինի էին ըմպում :): ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀԹԳՄ աջակցությամբ 9-րդ անգամ մեկնարկեց “ԱՐՄՄՈՆՈ” մոնոներկայացումների ամենամյա միջազգային թատերական երեւանյան փառատոնը, որն ինքնատիպ միջոցառում է դարձել Հայաստանի մշակութային կյանքում: Փառատոնի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին փառատոնի հիմնադիր, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, դերասան Վիգեն Ստեփանյանը, դերասանուհի Լիլի Էլբակյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը եւ այլոք: “Անձամբ ես շատ եմ սիրում այս ժանրը եւ տեսնում եմ ինձ այստեղ: Կարծում եմ, շուտով ես եւս կներկայանամ այս ժանրում: Մոնոներկայացումը չունի ոչ մի արգելք` լեզվական, ազգային, կրոնական”,- իր տպավոություններով կիսվեց դերասան Վիգեն Ստեփանյանը: Արդեն երրորդ տարին է՝ “ԱՐՄՄՈՆՈ” փառատոնի տնօրենն է Մարիաննա Մխիթարյանը: “Ուրախ եմ, որ փառատոնը ապահով ձեռքերում է”,- նշեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Մեկ դերասանի ներկայացրած ներկայացումները բավականին բարդ են եւ հետաքրքիր; Այս տարի փառատոնի շրջանակնեում ելույթ կունենան դերասաններ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իսրայելից, Գերմանիայից, Լիտվայից, Եգիպտոսից եւ, իհարկե, Հայաստանից: Ի դեպ, Եգիպտոսը առաջին անգամ է համալրել այս ցուցակը: Ընդհանուր առմամբ կներկայացվի 17 ներկայացում` 9-ը դրսից: Փառատոնը բացվեց գերմանացի ճանաչված դերասան Ֆիլիպ Հոխմայերի “Վերթեր” մոնոներկայացմամբ: Փառատոնի շրջանակներում հանդես կգան նաեւ Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասան Յուրի Կրասկովը, Իրինա Եվդոկիմովան Ռուսաստանից, անվանի դերասաններ Վերոնիկ Դանիելին ու Ժան Պոլ Շին Տյուին Ֆրանսիայից, Գաբրիելա Մուսկալային Լեհաստանից: Մարիաննա Մխիթարյանի խոսքերով, փառատոնն իրենց ներկայությամբ կպատվեն մոնոփառատոների ղեկավար-տնօրեններ Էլեոնորա Մակարովան Ռուսաստանից եւ Սամաա Իբրահիմը Եգիպտոսից: Չնայած Լիլի էլբակյանը չի մասնակցում փառատոնին, քանի որ մոնոներկայացումները նրա ֆորմատից դուրս են, սակայն դերասանուհին եւս ներկա էր բացման արարողությանը. “Որքան շատ նման փառատոններ կազմակերպվեն, երիտասարդությունը ավելի ակտիվ կլինի: Շատ եմ ողջունում նման միջոցառումները”: “Մի խումբ արվեստագետներով վերջերս ենք վերադարձել Լեռնային Ղարաբաղից, հանդիպել ենք մշակույթի նախարար Նարինե Էդուարդովնայի հետ եւ որոշել, որ հուլիսի երկրորդ կեսին հայ դերասանների մոնոներկայացումների փառատոն կանցկացնենք, որից կուտակված ողջ հասույթը կփոխանցենք Ստեփանակերտի` Վահրամ Փափազյանի անվան թատրոնի վերականգնամ աշխատանքներին”,- հայտարարեց Հակոբ Ղազանչյանը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: