Ֆիլմի պրեմիերան կայացավ
Մայիսի 26-ին Համազգային թատրոնի դահլիճում կայացավ “Բեռնելով կյանքս” էքսպերիմենտալ ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորը եւ գլխավոր դերակատարը Երեւանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի ֆակուլտետի ուսանող Հարություն Շատյանն է, պրոդյուսերը` նույն ինստիտուտի "Courage" պրոդյուսերական կուրսի ուսանող Գրիգոր Հայրապետյանը:
Ֆիլմի նկարահանման եւ մոնտաժային աշխատանքները տեւել են մոտ մեկ տարի: “Այս ֆիլմն ասելիքս ներկայացնելու ամենից լավ տարբերակն է”,-ասաց սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Հարություն Շատյանը: “Բեռնելով կյանքս” անվանումը պայմանավորված է հետեւյալով` գլխավոր կերպարը աստիճանաբար ներկայացնում` բեռնում է իր կյանքը:): Հեղինակը երկիմաստ է համարում բեռնել բառը. խաղարկվում է նաեւ ծանրաբեռնվածություն իմաստը:
Ֆիլմը բազմաթիվ խնդիրներ ունեցող մի երիտասարդի մասին է: Այն բաղկացած է երեք մասից` երեք խնդրից, ներկայացվում են տարբեր խնդիրներից ծագած հետեւանքներն ու լուծման տարբեր ճանապարհները:
“Բեռնելով կյանքս” ֆիլմը նայելուց հետո սկսում ես կասկածել` այն վավերագրակա՞ն էր, թե՞ գեղարվեստական: Պարզվում է` նկարահանման ընթացքում հեղինակը օգտագործել է թաքնված տեսախցիկի էֆեկտը: Այնուամենայնիվ, Հարությունը չխոստովանեց` ֆիլմում գործողությունները բեմադրվա՞ծ են, թե՞ իրական: “Միայն մեկ բան կասեմ` երկու գիշեր հատուկ չեմ քնել, որպեսզի նման էֆեկտ ստացվի”,- պատմեց Հարությունը:
Հարությունի ու Գրիգորի ընկերությունը սկսվել է հենց կինոյի գաղափարից, հետագայում սկսվեց համագործակցությունը: Հիշո՞ւմ եք` ինչ ստացվեց ամերիկացի դերասաններ եւ մտերիմ ընկերներ Մեթ Դեյմոնի եւ Բեն Աֆֆլեկի նկարահանած ֆիլմից, որտեղ իրենք էին մարմնավորել գլխավոր հերոսներին, հենց իրենք էլ հանդիսանում էին սցենարի հեղինակները:):
Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի խոսքերով, սա ստացված էքսպերիմենտալ ֆիլմ է:
Տեքստը Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: