×


“Գիտեմ, մտահոգ եմ, գործում եմ”

“Գիտեմ, մտահոգ եմ, գործում եմ”

ՁԻԱՀ-ի խնդրին անդրադարձող ցուցահանդես-մրցույթն ամփոփվեց Հուլիսի 20-ին “Մոսկվա” կինոթատրոնի երկրորդ հարկում տեղի ունեցավ “ՁԻԱՀ. գիտեմ, մտահոգ եմ, գործում եմ” խորագիրը կրող լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես-մրցույթի եզրափակիչ ցուցադրությունն ու մրցանակաբաշխությունը: Damian Hovhannisyan «Կողմնորոշվելու ժամանակն է» ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերության կազմակերպած ցուցահանդես-մրցույթի  նպատակն է տեղեկացնել ՄԻԱՎ վարակի խնդրի մասին եւ կանխարգելել այն: 11 լուսանկարչի ` ցուցահանդեսին  ներկայացված 40 աշխատանքներն էլ  ՁԻԱՀ-ի խնդրին վերաբերող թեմատիկայով են: Լուսանկարիչներից ոմանք լուսանկարներն արել են հատուկ ցուցահանդեսի համար: Ժյուրիի անդամներ լուսանկարիչ Դամիան Հովհաննիսյանը, ում աշխատանքների ոչ մրցութային ցուցադրությունն էլ եղավ, կինոռեժիսոր Գրիգոր Ստեփանյանը,  Կարմիր Խաչի երիտասարդական բաժնի ղեկավար Կատարինա Վարդանյանը եւ ընկերության աշխատակից Հռիփսիմե Սարուխանյանը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակից Ժանետա Պետրոսյանը ցուցահանդեսին ներկայացված 40 լուսանկարն ընտրել են  մոտ 700-ից: Exibition Գրիգոր Իշխանյան, Սուրեն Մանվելյան, Մանե Թանանյան, Անաստասիա Դանիելյան, Ծաղիկ Գեւորգյան, Հասմիկ Վարդանյան, Սոֆիա Դանիելյան, Delusional Insanity, Ինգա Ավանեսովա, Մարիամ Հակոբյան, Արտաշես Մարտիրոսյան. ահա բոլոր այն լուսանկարիչները, որոնցից երեքը հաղթող ճանաչվեցին եւ մրցանակների արժանացան: Ցուցահանդեսի բոլոր մասնակիցները հավաստագրեր ստացան, իսկ հաղթողներ ճանաչվեցին Անաստասիա Դանիելյանը, Գրիգոր Իշխանյանը եւ Արտաշես Մարտիրոսյանը: Ի դեպ, հաղթող լուսանկարներն ընտրեցին հենց ցուցահանդեսի այցելուները: Միջոցառման ընթացքում կինոթատրոնի միջանցքներում  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական թռուցիկներ եւ պահպանակներ բաժանվեցին: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW