Գեր Ռիհանան եւ տնային տնտեսուհի Ջենիֆեր Լոպեսը Համաշխարհային մեծության աստղերը գրոհել են հեռուստատեսությունը, ամսագրերն ու համացանցը: Հենց նրանք են թելադրում` ինչ հագնել, ինչ կրել, ինչպես վարվել, եւ շատ-շատերը, իհարկե, հիանում են երկրային այս “աստղերով”:): Հանրահայտ մարդիկ ամեն վայրկյան ուշադրության կենտրոնում են, երկրպագուները նրանց անգամ կուռք են դարձնում: Այնուամենայնիվ, շոու-բիզնեսի ներկայացուցիչները հաճախ դառնում են քննադատությունների թիրախ` հայտնվելով տարբեր սկանդալների կիզակետում: Գեղեցիկ արտաքինով, հարուստ ու սիրավեպերի պակաս չունեցող հայտնիներին, բնականաբար, նաեւ նախանձում են:): Սակայն քչերի մտքով է անցնում, որ այդ ամենը քրտնաջան աշխատանքի արդյունք է` ամենօրյա դիետաներ, մարմնամարզություններ, գեղեցկության սրահներ եւ պլաստիկ վիրահատություններ: Ինչե~ր ասես, որ չեն անում “աստղերը”`գեղեցիկ տեսք ունենալու համար: Օրինակ` դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը մեկ առիթով խոստովանել է, որ գիրանալու հակում ունի, եւ եթե չհետեւի իր սննդակարգին, ապա գիրուկի կվերածվի: Դերասանուհի Ջուլիա Ռոբերթսն էլ նշում է, որ գիրանալու հետ խնդիրներ չունի, կարող է ուտել այն ամենն, ինչ ուզում է եւ օրվա ցանկացած ժամի: Շատերին է հայտնի դերասանուհի Քեմերոն Դիասի մաշկային խնդիրները: Նա ստիպված է շատ շպարվել` պզուկները թաքցնելու համար: Անկախ մասնագիտությունից եւ հասարակության մեջ զբաղեցրած դիրքից` բոլորին է խորհուրդ տրվում հետեւել իրենց եւ գեղեցիկ ու խնամված տեսք ունենալ: Ի դեպ, ժամանակին հանրահայտ մարդիկ էլ են անհայտ եղել ;): Իսկ ինչպիսի՞ տեսք կունենային համաշխարհային մեծության աստղերը, եթե այդպես էլ մնային անհայտ կամ լինեին գեր եւ անխնա: Իհարկե, կարող եք երեւակայել, բայց առաջարկում ենք նաեւ դիտել ստորեւ ներկայացված “երեւակայության արդյունք” լուսանկարները:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: