×


“Եվրատեսիլ-2011”

“Եվրատեսիլ-2011”

Հայկական կողմը պարտությանը համակերպվելու կոչ է անում Եվրոպական հեռարձակողների միությունը երեկ պաշտոնապես հայտարարել է  “Եվրատեսիլ 2011” երգի մրցույթի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերում հեռուստադիտողների եւ ժյուրիի քվեարկության արդյունքների տարբերության մասին: Ըստ ներկայացված տվյալների, ժյուրին բարձր միավորներ է բաշխել հեռուստադիտողների կողմից աննշան միավորների արժանացած երկրներին: Emmy Քվեարկության ամփոփիչ արդյունքները հրապարակվել են “Եվրատեսիլի” պաշտոնական կայքէջում: Ըստ այդմ` SMS քվեարկության արդյունքներով Էմմին հաղթահարել է մրցույթի կիսաեզրափակիչը` 75 միավորով հայտնվելով 7-րդ հորիզոնականում, սակայն Հայաստանը ներկայացնող մասնակցին ցածր` 33 միավոր է տվել ժյուրին` 15-րդ տեղ: Ժյուրիի եւ հեռուստադիտողի ձայների  50/50 հարաբերակցությամբ ստացված 54 միավորով Էմմին, ինչպես նաեւ Մալթայի մասնակիցը, ընդամենը մեկ միավորով զիջել են 10-րդը եզրափակչում հայտնված Շվեյցարիային: “Եվրատեսիլ” շոուի արդյունքների անկանխատեսելիությունը տարիների փորձ ունի:), երկրների քվեարկելու սկզբունքներն էլ են ակնառու, ժյուրին էլ, իհարկե, կարող է սուբյեկտիվ լինել: Այս ամենի առանցքում “Եվրատեսիլ-2011”-ում հայաստանյան պատվիրակությունը, կարծում ենք, պետք է մեկնաբանություն տար, թե մրցույթի արդյունքները բողոքարկել-չբողոքարկելու եւ թե 2012-ին Ադրբեջանում կայանալիք մրցույթին մեր մասնակցության թեմայով: Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մայիսի 13-ին մամուլի հաղորդագրություն էր տարածել, որում նշում էր` պարզաբանումներ կտան վերադարձից հետո կազմակերպվելիք մամուլի ասուլիսի ընթացքում: Այսօր մայիսի 27-ն է, բայց մերոնք դեռ լռում են: Emmi & Gohar Gasparyan Քիչ առաջ թեմայի հետ կապված մեկնաբանություն ստանալու ակնկալիքով կապվեցինք Գոհար Գասպարյանի հետ: Հայաստանյան պատվիրակության ղեկավարը BRAVO.am-ին հետեւյալն ասաց. “Արդյունքները մնում են պարզ, փաստացի: Որեւէ մեկնաբանություն անհամապատասխանության հետ կապված չենք կարող տալ, որովհետեւ անհամապատասխանություն ընդհանրապես չկա: Ընդհանուր արդյունքի համաձայն` մենք դուրս ենք մնացել, ոչ մի այլ բան չկա”: Գոհար Գասպարյանը ժյուրիի մոտեցումը կողմնապահ չի որակում. “Մի հոգի չի, բոլոր երկրներից ժյուրիներն են: Իրենց սուբյեկտիվ կարծիքն է. ինչպես կարծել են, այդպես գնահատել են: Դուք փորձում եք անարդարություն գտնել, բայց փաստը մնում է փաստ, այսպես է եղել, եկեք համակերպվենք”: BRAVO.am-ի հարցին, թե երբ են պատրաստվում հայտարարությամբ հանդես գալ, Գոհար Գասպարյանը պատասխանեց. “Ասուլիսով հանդես գալու տեղեկատվություն եւ որոշում դեռ չկա, դա պետք է լինի, բայց թե երբ, չեմ կարող հստակ ասել, որովհետեւ դեռ օրը հստակ որոշված չէ”: BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW