Սոցիալական արշավ` Ֆորշի եւ Արամոյի մասնակցությամբ:)
Ֆորշն ու Արամոն Երեւանի մաքրությամբ են զբաղվում:): Կերպարանափոխված երգիչները համաքաղաքացիներին իրենց իսկ օրինակով հորդորում են ավելի հոգատար լինել մեր մայրաքաղաքի հանդեպ, հոգ տանել նրա մաքրության մասին:
Այսօր մեկնարկել է “Երեւանը իմ տունն է” սոցիալական արշավը, որի շրջանակներում էլ նկարահանված երեք տեսահոլովակում Արամոն ու Ֆորշը Երեւանի մաքրությամբ զբաղվող մարդկանց դերում են: Տեսահոլովակներում հնչում է Երեւանի աուրան լավագույն կերպով արտացոլող` Առնո Բաբաջանյանի երաժշտությունը:
“Երեւանը իմ տունն է” սոցիալական արշավը սկսել է Երեւանի քաղաքապետարանը: Նախագծի կոնցեպցիան եւ տեսահոլովակների սցենարները մշակվել են “Մեդիաբրենդ” ընկերության կողմից:
Ի՞նչ էին անում Արամոն ու Ֆորշը լուսաբացին Երեւանի կենտրոնական փողոցներում, ինչպե՞ս էին երգիչներն իրենց զգում մաքրությամբ զբաղվողի համազգեստում, կպատմենք առաջիկա օրերին: Փակագծերը BRAVO.am-ում են բացվում:):
Ներկայացնում ենք “Երեւանը իմ տունն է” նախագծի տեսահոլովակները, որոնք մոտ օրերս կլինեն նաեւ հայկական հեռուստաընկերությունների եթերում: Արշավի ընթացքում նախատեսվում է Երեւանում տեղակայել նաեւ պաստառներ, ինչպես նաեւ ինտերնետային վահանակներ:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: