×


“Խաչատրյան Տրիո’’

“Խաչատրյան Տրիո’’

Երաժշտական շրջագայություն Երեւանում Օգոստոսի 18-ին ժամը 20:00-ից Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճը կիսամութ էր, ու դաշնամուրի վրայի  լամպն էր միայն լուսավորում սրահը: Փակ վարագույրներն այս ու այն կողմ էին շարժվում քամուց: Այս տեսարանն իրենց կատարումներով լրացնում էր ‘’Խաչատրյան Տրիո’’-ն` ջութակահար Կարեն Շահգալդյանը, թավջութակահար Կարեն Քոչարյանը եւ դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը: Karen Shahgaldyan, Armine grigoryan and Karen Qocharyan Համերգը կրում էր  “Երաժշտական շրջագայություն’’ խորագիրը: Ամառ, երեւանյան շոգ եւ արձակուրդների շրջան, որ խթանել էին տրիոյին կազմակերպել համերգ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ճամփորդել, բայց քաղաքում են: Իսկ շրջագայությունն ավելի պատկերավոր դարձնելու համար  սրահում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվում էին տարբեր երկրների գեղատեսիլ վայրերը: Շոպենի, Շուբերտի, Դվորժակի, Ռախմանինովի, Դեբյուսիի, Բարտոքի, Գերշվինի, Խաչատուրյանի ստեղծագործություններից հնչեցին համերգին: Համերգի կազմակերպման գաղափարը Հայաստանում Լեհաստանի դեսպանատանն էր: Հինգշաբթի օրերին նման համերգներ կազմկակերպելը լեհ արքաներն են ավանդույթ դարձրել: Այժմ նաեւ մեզ մոտ` Արամ Խաչատրյանի տուն- թանգարանում, ամեն հինգշաբթի երաժշտասերները կարող են վայելել դասական երաժշտության երեկոներ: Karen Shahgaldyan “Խաչատրյան Տրիո’’-ն ակտիվ գործունեության մեջ է, հանգստանալու ժամանակ չունի: Խումբը համերգներ կունենա Երեւանում, իսկ սեպտեմբերի սկզբին ջութակահար Կարեն Շահգալդյանը կմեկնի Լոնդոն եւ Խաչատուրյանի կոնցերտը կնվագի “Royal Festival Hall”-ում, իսկ սեպտեմբերի 16-ին տրիոն համերգով կմեկնի Թբիլիսի: Սեպտեմբերի վերջին հայ հանդիսատեսը կրկին կվայելի տրիոյի կատարմամբ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana -Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW