×


“Հայկական ներկապնակ”

“Հայկական ներկապնակ”

Վերջնագիծը` վաղը Ազատության հրապարակում “Լոռվա ձոր” հայրենակցական միության եւ “Փյունիկ” հիմնադրամի նախաձեռնած եւ շուրջ 20 օր տեւած “Հայկական ներկապնակ” միջազգային նկարչական փառատոնը կավարտվի վաղը` օգոստոսի 24-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում: Sergo Yeritsyan Անցնելով Արցախ, Սյունիք (Տաթեւի վանք), Վայոց ձոր, Շիրակ (Գյումրի), Լոռի, Տավուշ, Սեւանա լիճ նկարչական երթուղով` նրանք կհասնեն մայրաքաղաք Երեւան, ուր հինգշաբթի առավոտյան Ազատության հրապարակում  ժամը 10:00-ից սկսած հավաքական ուժերով 20 նկարիչ (6-ը Ռուսաստանից, 4-ը Բելառուսից, 10-ը Հայաստանից) ձեռնամուխ կլինեն մեծածավալ կտավների ստեղծմանը: Դրանցում տեղ կգտնեն պատկերներ ողջ երթուղուց: Մեծադիր նկարները կունենան այսպիսի անվանումներ` “Անկախ Հայաստան”, “Հոգեւոր Հայաստան”, “Քաղաքամայր Երեւան”, “Արցախի գույները”: “Փառատոնի մասնակիցներից յուրաքանչյուրն այս ընթացքում ստեղծել է 20 նկար”,- ասում է “Լոռվա ձոր” հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը. “Դրանք կցուցադրվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում եւ Բելառուսում տեղի ունենալիք ցուցահանդեսների ժամանակ: Առիթը ուզում եմ օգտագործել եւ շնորհակալություն հայտնել մեր աջակիցներին`  ՀՀ մշակույթի նախարարությանը, Երեւանի, Գյումրու, Դիլիջանի քաղաքապետարաններին, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի, մարզպետարաններին, “Ոսկե ծիրան”  փառատոնին, “Տոսպ” ձեռնարկությանը, բոլոր նրանց, որոնց օգնությամբ այս փառատոնը կայացավ”: Exibition ““Հայկական ներկապնակ” միջազգային առաջին փառատոնը ոչ միայն կայացավ, այլեւ նոր հորիզոններ է բացում”,- զրույցը շարունակում է “Փյունիկ” հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանը. “Հաջող սկիզբը մեզ թելադրում է  միջազգային հաջորդ փառատոների մասին մտածել, որոնք կարող են կայանալ ոչ միայն Հայաստանում, այլեւ հայաշատ գաղթօջախներում: Մոտենում է Մեծ եղեռնի 100-ամյակը:  Գուցե Եղեռնը ճանաչած երկրներից նկարիչների կհրավիրենք` կերպարվեստի լեզվով ճանաչելու Հայաստանը, իսկ վերածնված Հայաստանին եւ հայությանը նվիրված ցուցահանդեսը կարող է շրջել աշխարհով մեկ”: Ամենից շատ ոգեւորված են նկարիչները: Ամբողջացած նկարներից բացի, ամեն մեկի ալբոմները լեցուն են ճեպանկարներով, որոնք հետագայում նկարներ են դառնալու: Exibition Սանկտպետերբուրգցի նկարիչ Ալեքսանդր Նիկոլաեւիչ Սնյատկովը (նա Սանկտ-Պետերբուրգի հայկական Սուրբ Կատարինե եկեղեցու վերականգնողներից է) ասաց, որ չնայած ինչ-որ չափով գիտեին Հայաստանը, բայց այս 20 օրերին նորովի ճանաչեցին մեր երկիրը եւ իրենց հետ կտանեն ոչ միայն կտավներ, այլեւ իրենց մեծ սերը Հայաստան աշխարհի նկատմամբ: “Շատ կարեւոր նախաձեռնություն է,- շարունակում է Ա. Սնյատկովը, - այս ամենը նաեւ շփումների, միմյանց ճանաչելու, հասկանալու հնարավորություն է տալիս: Այս օրերին շփումներ ունեցանք ոչ միայն ձեր ժողովրդի, այլեւ հայ նկարիչների հետ: Վստահ եմ, որ նրանք էլ կարիք ունեն իրենց արվեստը դրսում ներկայացնելու: Այսպես են ստեղծվում կամուրջները: Տեքստը` Դավիթ Դավթյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW