×


“Մանկական Եվրատեսիլ 2011”

“Մանկական Եվրատեսիլ 2011”

Շվեդիայի ներկայացուցիչն երեկ հաղթել է Դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է “Մանկական Եվրատեսիլ 2011” երգի մրցույթի գլխավոր փորձը: Համերգային ծրագրի բացումը, նախնական վիճակահանության համաձայն,  կատարել է Ռուսատանի ներկայացուցիչ Կատյա Րյաբովան, փակումը` Բելգիայի ներկայացուցիչ Ֆեմկեն: Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան հանդես է եկել չորրորդ համարի ներքո: Մասնակիցների ելույթներին հաջորդել են հատուկ հյուրերի ելույթները, որոնց թվում են եղել “Մանկական Եվրատեսիլ 2006”-ին Շվեդիան ներկայացնող Մոլլի Սանդենը, “Մանկական Եվրատեսիլ 2010”-ի հաղթող, Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանն ու “Եվրատեսիլ 2008”-ի Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշոն: Dalita Ինչպես BRAVO.am-ին տեղեկացրել է “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի մամուլի կենտրոնը, ամեն ինչ անցել է ծրագրվածին համապատասխան: Գլխավոր փորձին հաջորդել է ժյուրիի նախնական քվեարկությունը, որի արդյունքում փորձի հաղթող է ճանաչվել Շվեդիայի ներկայացուցիչ Էրիկ Ռապը: Նշենք, որ մրցույթի իրական հաղթողը պարզ կլինի միայն ժամեր անց` “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի մրցութային համերգից հետո, որին հաջորդող քվեարկության 15 րոպեի արդյունքում ժյուրիի եւ հեռուստադիտողի ձայների 50/50 հարաբերությամբ կընտրվի համաեվրոպական երգի մրցույթի հաղթողը: BRAVO.am-ը հաջողություն է մաղթում Հայաստանի ներկայացուցչին ու մրցույթի մյուս մասնակիցներին:): BRAVO.am Լուսանկարները` "Մանկական Եվրատեսիլի" պաշտոնական կայքից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին