×


“Մատրիցա-4”

“Մատրիցա-4”

Քիանու Ռիվզը բացում է փակագծերը :) “Մատրիցա”-ի երկրպագուներ, պատրաստվեք :): Չափազանց ուրախալի եւ անսպասելի լուր Քիանու Ռիվզի, “Մատրիցա” ֆիլմի եւ ընդհանրապես բոլոր կինոսերների համար: Հայտնի, համակրելի ու առեղծվածային դերասան Քիանու Ռիվզը ցնցել է կինոհասարակությունը` հայտարարելով, որ քույր եւ եղբայր Էնդի եւ Լանա Վաչովսկիները պատրաստվում են նկարահանել ընտրյալ Նեոյի աշխարհի մասին պատմող “Մատրիցա” ֆիլմի չորրորդ մասը: Հիշեցնենք, որ առաջին երեք մասը նկարահանել էին հենց Վաչովսկի եղբայրները: Matrix Քիանուն պատմել է, որ Վաչովսկիները մտադիր են նկարահանել եւս երկու սերիա, ի դեպ` արդեն 3D տարբերակով: Ասում են, Վաչովսկիները քննարկել են այս թեման օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հետ: Ֆիլմի առաջին մասը մեծ էկրաններին է հայտնվել 1999 թվականին, հավաքել 460 մլն ԱՄՆ դոլար ամբողջ աշխարհում եւ չորս “Օսկար”-ի արժանացել: Ֆիլմի հաջորդ երկու մասերի սցենարական աշխատանքներն արդեն ավարտված են, եւ հիմա մեզ միայն մնում է սպասել Նեոյի վերադարձին :): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.starslife.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW