×


“Մերի Քեյ Արմենիա”

“Մերի Քեյ Արմենիա”

Ընկերության` գեղեցիկ կանանցով լի մեկամյակը:) Գեղեցկանալու մոլուցքը մյուս բոլոր մոլուցքներից թերեւս ամենաօգտակարն է, եթե իհարկե, կախվածություն ես ձեռք բերել խնամքի որակյալ միջոցներից եւ կոսմետիկայից: Իսկ օծանելիքիդ բույրից թող արբեն հակառակ սեռի ներկայացուցիչները;): “Miss Mary Kay” Չմիջնորդավորված վաճառքի ոլորտում կոսմետիկ նյութերի ամենախոշոր ընկերություններից “Մերի Քեյ”-ը, որի առաքելությունն է բարելավել կանանց կյանքն ամբողջ աշխարհում, առաջարկում է  դեմքի,  մարմնի խնամքի, արեւից պաշտպանման միջոցներ, դեկորատիվ կոսմետիկա եւ օծանելիքների հավաքածու: “Mary Kay”-ը գեղեցիկ ու հաջողակ բիզնես-լեդի դառնալու հարցում հայուհիներին աջակցելու եկավ ուղիղ մեկ տարի առաջ.  Ազատության փողոցում գեղեցկության գծով անկախ խորհրդատուների սպասարկման կենտրոնի բացման մասին BRAVO.am-ը տեղեկացրել է: “Մերի Քեյ Արմենիա”-ն օգոստոսյան Երեւան մտավ “Կոնգրես” հյուրանոցում կազմակերպված երեկույթով:): “Մերի Քեյ Արմենիա” ընկերության մեկամյակին

Ընկերության հիմնադրման մեկամյակին նվիրված միջոցառման հյուրերի մեծամասնությունը, իհարկե, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ էին, որոնց “Mary Kay”-ը դիմավորեց նվերներով ու հաճելի երաժշտությամբ: Ներկաները հնարավորություն ունեցան ցուցահանդեսի շրջանակներում ծանոթանալ ընկերության կոսմետիկական արտադրանքին, ցանկացողները նաեւ դիմահարդարվեցին:): “Այս ընթացքում բազմաթիվ հաջողություններ ենք գրանցել: Շատ հպարտ ենք, որ Հայաստանում արդեն մոտ 3000 կին գեղեցկության անկախ խորհրդատու է, այսինքն` զբաղվում է արտադրանքի վաճառքով: “Mary Kay”-ը հնարավորություն է տալիս լրացուցիչ եկամուտ ունենալ, եւ հաճախ կանայք ու աղջիկները հրաժարվում են իրենց հիմնական աշխատանքից, դառնում են վաճառքի գործակալներ եւ  օգնում են նաեւ հայ այլ կանանց միշտ լինել գեղեցիկ, խնամված, ճիշտ օգտագործել կոսմետիկ միջոցները”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց “Մերի Քեյ Արմենիա” ընկերության տնօրեն Սիրանուշ Գալստյանը:
Տնօրենի խոսքով` Հայաստանում պահանջարկ ունեն դեկորատիվ կոսմետիկան եւ օծանելիքները, բայց ընկերությունը փորձում է  նաեւ մարմնի, դեմքի խնամքի մշակույթ ձեւավորել: “Այս սեզոնին խորհուրդ կտամ օգտվել արեւից պաշտպանող խնամքի միջոցներից: Ի դեպ, ցանկալի է, որ տղամարդիկ նույն կերպ վարվեն, մեր ընկերությունը նաեւ արական սեռի համար նախատեսված տեսականի ունի”,- նշեց Սիրանուշ Գալստյանն ու հավելեց, որ ցանկացողները կարող են ձեռք բերել նաեւ  “Մերի Քեյ”-ի նոր տեսականին. “Ծերության նշանների դեմ պայքարելու, ինչպես նաեւ տնային պայմաններում SPA խնամք իրականացնելու միջոցներ են”: “Միմ ստուդիո”-ի ելույթն աշխուժացրեց տոնական մթնոլորտը, երեկոյի ընթացքում նաեւ խաղարկություններ տեղի ունեցան, ընտրվեց “Miss Mary Kay”-ը, դիջեյների հնչեցրած երաժշտության ներքո պարեցին հյուրերը, կտրվեց “թիթիզ” տորթն ու հրավառություն տեղի ունեցավ:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW