Ռոբերտ Փաթինսոնը եւ Ռիզ Վիզերսփունը` նոր ֆիլմում Հաստատ կան մարդիկ, ովքեր չեն էլ կարող անգամ պատկերացնել “Խավարումը” ֆիլմի գլխավոր սրտակեր Ռոբերտ Փաթինսոնին որեւէ այլ դերում, բացի արյունախումից: Հատուկ նրանց համար է այս նյութը :): Եվ այսպես, 2011 թվականի ապրիլի 14-ին տեղի կունենա “Ջուր փղերին” ֆիլմի պրեմիերան, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել վերոհիշյալ Ռոբերտ Փաթինսոնը: Հերոսուհուն մարմնավորել է հայտնի դերասանուհի Ռիզ Վիզերսփունը: Ի դեպ, հետաքրքիր է, որ ֆիլմից հետո զույգի սիրավեպի մասին ոչ մի բամբասանք չի գրանցվել :): Ֆիլմը նկարահանվել է ամերիկացի գրող Սարա Գրուենի համանուն գրքի սյուժեի հիման վրա: Ֆիլմի ռեժիսորն է Ֆրենսիս Լոուրենսը: Այն կրկեսի մասին է` արկածախնդրություն, կիրք, սիրավեպ, վտանգ, գեղեցիկ տեսարաններ: Դերերում հանդես են եկել նաեւ Քրիստոֆ Վալցը, Ռիչարդ Բրեյքը եւ Փոլ Շնայդերը: Մինչ պրեմիերան ձեզ ենք ներկայացնում կադրեր ֆիլմից: Հուսանք, ֆիլմի պրեմիերան չի ուշանա նաեւ մեր կինոթատրոններում :): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.starslife.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: