Հայտնի դարձան օսկարակիրների անունները:)
“Օսկար”-ի 83-րդ մրցանակաբաշխությունը այլեւս պատմություն է:): Փետրվարի 27-ի երեկոյան հայտնի դարձան հաղթողների անունները:
Մրցանակաբաշխության վարողներն էին դերասանուհի Էն Հեթվեյը եւ դերասան Ջեյմս Ֆրանկոն, ովքեր մոտ 3 եւ կես ժամ առանց հոգնելու պարում, երգում եւ ուրախացնում էին հանդիսատեսին :):
Ֆիլմերի եւ դերասանների միջեւ, իրոք, մեծ մրցակցություն էր նկատվում, սակայն առանց որեւէ անակնկալների` “Ոսկե Գլոբուս” մրցանակաբաշխության շրջանակներում լավագույնը ճանաչված դերասանները հաղթողներ ճանաչվեցին նաեւ “Օսկար”-ում:
Եվ այսպես, “Լավագույն դերասանուհի” անվանակարգում “Օսկարը” հանձնվեց Նաթալի Փորթմանին` “Սեւ Կարապ” ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար: Լավագույն դերասան է ճանաչվել Քոլին Ֆըրթը` “Արքան է խոսում” ֆիլմի համար: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվեց Մելիսա Լեոն, լավագույն դերասան դարձավ Քրիսթիան Բեյլը, երկուսն էլ` “Մարտիկը” ֆիլմից:
“Արքան է խոսում” ֆիլմը եւ ֆիլմի ռեժիսոր Թոմ Հուպերը “Օսկար”-ի արժանացան: “Սոցիալական կայք” ֆիլմի սաունդտրեկը լավագույնը ճանաչվեց:
Մյուս անվանակարգերում “Օսկար”-ի արժանացան`
“Լավագույն մուլտֆիլմ” – “Խաղալիքների պատմություն. մեծ փախուստ”
“Լավագույն օրիգինալ սցենար” – Դեւիդ Սայդլեր ` “Արքան է խոսում”
“Լավագույն ադապտացված սցենար” – Ահարոն Սորքին` “Սոցիալական ցանց”
“Լավագույն երգ” – “We belong together”` “Խաղալիքների պատմություն. մեծ փախուստ”
“Լավագույն մոնտաժ” – “Սոցիալական ցանց”
“Լավագույն օպերատոր” – Վոլի Փֆիթեր` “Սկիզբ”
“Լավագույն գրիմ” – “Գայլ մարդը”
“Լավագույն հագուստի դիզայն” – “Ալիսան հրաշքների աշխարհում”
“Լավագույն վիզուալ էֆեկտներ” – “Սկիզբ”
Առաջարկում ենք դիտել “Օսկար” մրցանակաբաշխության լուսանկարները:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.spletnik.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: