×


Չնայած դրոշի հետ կապված միջադեպին՝ 2027-ի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Երեւանում

Եվրոպայի առաջնության անցկացումից 4 տարի անց Երեւանում ծանրամարտի հերթական խոշոր միջազգային մրցաշարը տեղի կունենա: Հայաստանը 2027 թվականին կհյուրընկալի Աշխարհի առաջնությունը, որում անհամեմատ շատ են մասնակից երկրներն ու ծանրորդները:

Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը վառելու միջադեպից հետո Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն էր հայտնել տեղի ունեցածի առիթով, սակայն որոշել է Հայաստանին եւս մեկ մրցաշար վստահել:

Լուսանկարը՝ Photolure


2023-ի ապրիլին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած բացման արարողությանը երկրների դրոշների շքերթի ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանն այրել էր Ադրբեջանի դրոշը: Ադրբեջանցիները որոշեցին չմասնացել պայքարին ու վերադարձան իրենց երկիր:

Նիկոլյանն այդ միջադեպի հետ կապված BRAVO.am-ին տված հարցազրույցում հետեւյալն էր ասել. «Իմ արածը ցանկացած հայ մարդու ու հայկական պետականությունը հարգող տեսակի քայլ էր։ Լուրեր տարածեցին՝ իբր գործել եմ ինչ-որ մեկի կողմից ուղղորդված, պատվեր եմ կատարել, սուտ է. դա իրեն հարգող ցանկացած հայի արարք էր, որը գիտի իր պետականության արժեքը: Երկար ժամանակ մեր ազգը պառակտելով՝ կարողացել են հասցնել այս օրվան։ Արցախի հարցում էլ պետք է միասնական լինել ու մանիպուլյացիաների չենթարկվել. մեր թշնամին ավելի պահանջատեր է, քան պատկերացնում ենք, կամ ինչի՞ պետք է քո հայրենիքը տաս ուրիշին: Եթե որեւէ մեկը կգա ու ցանկանա քո տանն ապրել, կթողնե՞ս»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին