×


«Սկզբում դու ես մոռանում, հետո քեզ են մատնում մոռացության». Արեւիկ Գեւորգյանն ու Հայկ Սմբատյանը` բաժանման մասին

Մոտ մեկ ամիս է՝ Արեւիկ Գեւորգյանն ու Հայկ Սմբատյանը միասին «Թատրոն տանիքում»-ում խաղում են Նիկոլաս Սփարքսի «Նոթատետր» գրքի հիման վրա բեմադրված «Հիշում եմ» ներկայացման մեջ:



Հիմա էլ դերասանները միասին նկարահանվել են Նազիկ Գասպարյանի տողերի հիման վրա հուզիչ հոլովակում, որը Գեւորգյանն այսպիսի մակագրությամբ է կիսվել. «Կան զգացմունքներ, որոնք չեն մոռացվում, եւ սեր, որը չի ենթարկվում ժամանակին»։


Բնականաբար, էլ ինչից, եթե ոչ սիրուց նրանք կարող են խոսել, ավելի ճիշտ՝ բաժանումից ու այն ամենից, ինչ սովորաբար լինում է դրանից հետո: 

«Ոչ մի բան չի վերջանում, վերջացնում են»,- պնդում է հերոսուհին, իսկ տղան ճշտում. «Բայց սիրում էիք, չէ՞»:

Բայց պարզվում է՝ «սկզբում դու ես մոռանում, հետո քեզ են մատնում մոռացության, հաշիվը հավասարվում է, եւ վերջանում է խաղը հօգուտ ոչ ոքի»: Այդ պնդումը, միեւնույն է, չի համոզում հերոսին․ նա չի համարում, որ սերը խաղ է:

«Ու եթե դա սերն է, կողմերից ոչ մեկն էլ չի մոռանում, ուղղակի հմուտ ձեւացնում է», - փորձում է համոզել աղջիկը:

«Դու ձեւացրու, ես էլ կձեւացնեմ, թե հավատում եմ»,- հնչում է պատասխանը:

Կարդալ ավելին

Quality Sign BW