«Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմը երեկ «գրավել» էին պատանիներն ու երիտասարդները, իսկ առիթը Հայաստանի ՈւՀԱ-ի հոբելյանական խաղաշրջանն էր։ Ուրախների եւ հնարամիտների դպրոցական լիգան նշել է 5-ամյակը։
Հայաստանի ՈւՀԱ դպրոցական լիգան նշել է 5-ամյակը
Հումորային փառատոնին մասնակցում էին ավագ դպրոցների, վարժարանների, համալսարանների ՈւՀԱ «Մաքսիմում», «Դեժավյու», «Սեւան», «Աբովյան», «Վանաձոր», «Արցախ», «Տրիո ստուդիո», «Ըմբշամարտի հավաքական», «Տղամարդիկ», «Մերսի» եւ այլ թիմեր։
Գրիգոր Դանիելյանը եւ Հռիփսիմե Ելինյանը
Միջոցառման կազմակերպիչը «Տղամարդիկ» մշակութային հասարակական կազմակերպությունն էր։ Երեկոն վարում էին Արամ Գեւորգյանն ու Արամ Մելիքյանը։ Վերջինս BRAVO.am-ի հետ զրուցում նշեց, որ երեկոն նվիրված է հանդիսատեսին, որոնց շարքերում են նաեւ հայտնի հումորիստներ.«Այսօր բոլոր մասնակիցների համար տոն է, ժյուրի չունենք եւ գնահատականներ չկան։ Միջոցառմանը սպասել ենք ուղիղ հինգ տարի՝ այս ընթացքում աշխատելով պատանիների հետ»։
Հայաստանի ՈւՀԱ դպրոցական լիգան նշել է 5-ամյակը
Երիտասարդները բեմադրել էին հումորային էտյուդներ, բազմաժանր կատակներ, երգեր ու բեմականացումներ, որոնք ուղեկցվում էին դահլիճում ներկաների ծափերով ու ծիծաղով։ Բեմից բոլոր մասնակիցները միաձայն նշեցել են՝ «КВН-ը խաղ չէ, КВН-ը կյանք է»։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: