×


«Բանակում»-ի Արմենը կնոջը գտել է օվկիանոսից այն կողմ :)

Արմեն Միքայելյանը, ով հեռուստադիտողին հայտնի է «Բանակում» սերիալից, վերջերս ամուսնացել է: Նա BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ նախորդ տարի Միացյալ Նահանգներ կատարած այցն իր համար ճակատագրական է դարձել:):

Արմեն Միքայելյանը` կնոջ հետ


«Մեկնել էի` եղբորս նշանադրությանը մասնակցելու, եւ Հայաստան գալուց մի օր առաջ շատ պատահաբար հանդիպեցի ապագա կնոջս»,-ասել է նա եւ պատմել, որ սիրելին մասնագիտությամբ տնտեսագետ Սաթենիկ Հակոբյանն է, ով աշխատում է Գլենդելի բժշկական կենտրոններից մեկում:

Արմեն Միքայելյանը` կնոջ հետ


Զույգը հարաբերություններն օրինականացրել է զագսում, իսկ հարսանիք դեռ չեն արել.«Մոտ մեկ տարի է` ԱՄՆ-ում եմ: Ուսում ստանալու նպատակով եմ այստեղ, որպեսզի Աստծո կամոք հետագայում կարողանամ մուտք գործել հոլիվուդյան ֆիլմարտադրություն: Ասեմ, որ գալով, չէի էլ մտածում, որ իմ եւ Սաթենիկի հարաբերությունները նման ընթացք կստանան»:

Արմեն Միքայելյանը` կնոջ հետ


Դերասանն առայժմ չի աշխատում, ինչպես նշել է, զբաղված է ընտանեկան հարցերով, սակայն ընտանիքի համալրման մասին մտածելն էլ վաղ է համարում. «Տեսնենք, ինչպես Աստված կկամենա»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Միքայելյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW