Դերասանուհի, հաղորդավար Նազենի Հովհաննիսյանն իր նոր տեսանյութով հաճելի իրարանցում է առաջացրել Ինստագրամում: Նա Արման Աղլամազյանի «Թափանցիկ արեւ» գործի հատվածներից կազմված տեսանյութում ներկայանում է մայրանալ պատրաստվող կնոջ կերպարում:
Ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի հոլովակում դերասանուհուց խաղաղություն ու ներդաշնակություն են ճառագում:
View this post on Instagram
Նրան կանչում է խորհրդավոր թովիչ լույսը՝ կախարդող շշուկներով, հմայում է իր ջերմության խոստումներով, որ երազների պես կատարյալ են հնչում միշտ:
« ... Խաղաղվում ես միակ ձայնից այն՝ միշտ փաղաքշող: Ո՞վ է նա, որ համբերում է կասկածներդ ու հանգցնում վախերդ բոլոր: Նա է, ով այրող լույսն իր վրա է վերցնում միշտ՝ թափանցիկ շողեր թողնելով միայն քեզ: Պիտի տեսնես նրան՝ ինչ էլ ինի. թե նույնիսկ աչքերդ բացես, ու ողջ ունեցածդ չքանա»,- ասում է դերասանուհին:
Հովհաննիսյանի հետեւորդները շատ են հավանել նրան այս կերպարում ու բազմաթիվ գովեստներ հղել, այդ թվում՝ Լուսինե Թովմասյանը: «Նազ, գժվացնում ես մեզ, ասեմ՝ իմանաս: Գուցե դա մի օր ճիշտ լինի, բայց այս հոլովակն անվերջ կարելի է նայել։ Շատ է սազում քեզ»,- գրել է նա:
Դերասանուհին այսպես է արձագանքել. «Կերպարն իրական չէ դեռ, բայց թող դառնա իրական: Ամեն դեպքում շատ հուզիչ է ձեր ջերմությունը, ու ես շնորհակալ եմ: Ոչինչ, որ փաստորեն չեք էլ կարդացել վերեւում գրածս հինգ տողը, իսկ երկար գրածներս լավ էլ կարդում եք»:


×
867





