Biglemon.am կայքը, որն առաջարկում է ճկուն զեղչերի մեծ համակարգ, տոներին ընդառաջ հանգստյան օրերին «Դալմա Գարդեն Մոլ»-ում կազմակերպել էր ցուցահանդես-տոնավաճառ: Տաղավարներում հայկական արտադրության թեյեր, խմիչք, տարբեր աքսեսուարներ ու ծառայություններ էին, միջոցառմանը հյուրընկալվել էր նաեւ Ձմեռ պապը:
«Բիգլեմոն»-ի զեղչերի տոնավաճառնին
Զեղչերի տոնավաճառի այցելուները մասնակցում էին խաղարկությանը՝ մեկ միլիոն դրամ մրցանակային ֆոնդով: Մրցանակներ են տրամադրել Ծաղկաձորի «Մարիոթ Արմենիա», Դիլիջանի «Best Western Paradise» եւ Բյուրականի «Ամբերդ» հյուրանոցները, ինչպես նաեւ մյուս գործընկերները: Հաղթողները ստացել են երկու անձի համար երկօրյա ուղեգրեր հունվար ամսվա համար:
Խաղարկությանը նվեր էր պատրաստել Vino&Vino ընկերությունը, որը ներկայացնում է ավելի քան 200 անուն գինիներ և բարձրակարգ այլ խմիչքներ: Հաջողակ մասնակիցներից մեկն էլ նվեր ստացավ ներքնակ Europe Mattresses ընկերության կողմից:
«Բիգլեմոն»-ի զեղչերի տոնավաճառնին
«Բիգլեմոն»-ի կողմից առաջին անգամ իրականացվող ցուցահանդես-վաճառքի մասին BRAVO.am-ին պատմել է մարքեթինգի եւ PR պատասխանատու Աննա Փորսուղյանը.«Ընտրել ենք ակտիվ առեւտրի վայր, որ մարդիկ անցնելիս մոտենան ու ծանոթանան: Բացի գնումներ կատարելուց, բոլոր ցանկացողները մասնակցում են խաղարկությանը: Ձմեռ պապի հետ իրենց անուն-ազգանունները գցում են պարկի մեջ, հաղթողներն էլ որոշվում են պատահականության սկզբունքով: «Բիգլեմոն»-ն այժմ 400-ից ավելի գործընկեր ունի: Հաջորդ տարի նախատեսում ենք ավելի լայնածավալ ցուցահանդես կազմակերպել»:
Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցը «Բիգլեմոն»-ի հետ համագործակցում է շուրջ 4 տարի, զեղչերի համակարգին միացել է նաեւ «Universe» լեզվի կենտրոնը.«Օտար լեզուների դասընթացների նվեր-քարտեր ենք պատրաստել, որոնք կարող եք գնել ձեր սիրելիի կամ ընկերների համար: Յուրահատուկ նվեր է, քանի որ գիտելիք ամեն մեկը նվեր չի ստանում: Զեղչեր ունենք անգլերենի ու գերմաներենի խմբակների համար»,- ասել է կենտրոնի տնօրեն Քրիստինեն:
«Բիգլեմոն»-ի զեղչերի տոնավաճառնին
Տաղավարներից մեկում փայտե ձեռագործ շախմատ ու նարդիներ էին, որոնք պատրաստում է հայկական «Handle» ապրանքանիշը.«Արտադրությունը սկսել ենք 1990 թվականից, պատրաստում ենք նաեւ ժամացույցներ ու տարբեր աքսեսուարներ: Մարդիկ առավոտվանից մոտենում ու հետաքրքրվում են, շարժը շատ է»,-նշել է մենեջեր Գեւորգը:
Զեղչերի տոնավաճառի կազմակերպիչներն անցորդներին հյուրասիրել են գինի եւ թեյ, իսկ ավարտին հաջողակները ստացել են մրցանակները:
BRAVO.am
Լուսնկարաները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: