BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հոկտեմբեր ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի հոկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Անդրե՝ 50 հիշատակում,
• Սոֆի Մխեյան ՝ 39 հիշատակում,
• Արամ MP3՝ 32 հիշատակում:
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Հոկտեմբերին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարն Անդրեն է: Նրա անունը հայտնվել է հինգ տասնյակ հրապարակումներում՝ տարբեր առիթներով։ Նա «Հայ սուպերսթար 6» հեռուստանախագծի ժյուրիի կազմում էր եւ եզրափակչից հետո մեկնաբանել է մրցույթը՝ շնորհավորել հաղթող Արեգ Գալստյանին:
Երգիչը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Միլիոն սերեր» երգի հիման վրա։ Երգի հեղինակներն են Սյուզաննա Ավդալյանը եւ Վարդան Գալստյանը, գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Եղիշե Սողոմոնյանն է։
Հոկտեմբերին Անդրեի դստեր տարեդարձն էր: Երգիչն այդ առիթով գրել է. «Քեզ ազատ տեսնել ինձ չեն թողնում, բայց սիրել չեն կարող արգելել։ Ծնունդդ շնորհավոր, աղջիկս»։
Անի Օհանյանի արձագանքը նախկին ամուսնու գրառմանը չի ուշացել. «Ցավում եմ, որ ծննդյանդ օրը շտապելով շնորհավորել ոչ ճիշտ օրը, այլ մեկ օր առաջ՝ քեզ ամենահարազատ մարդը կարող է շահարկել քո անունը՝ սրտիկներ ու դիտումներ հավաքելու համար։ Հաճախ մարդկանց բացակայությունն իրենց ընտրությունն է, ոչ թե մեր որոշումը»։
Երկրորդ հորիզոնականում Սոֆի Մխեյանն է։ Հիշատակումների մեծ մասը վերաբերում են երգչուհու նոր աշխատանքին: Նա տեսահոլովակ է ներկայացրել՝ «Մեր մեջ ասած» երգի հիման վրա։ Խոսքերի հեղինակը Գուրո Գասպարյանն է, երաժշտության հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Տիգրան Ավետիսյանը։
Արամ MP3-ն երրորդ հորիզոնականում է: Երգիչը եղել է «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի ժյուրիի անդամ եւ հիշատակվել է Հայաստանի պատվիրակի ընտրությանը վերաբերող հրապարակումներում։


×
173







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: