Բլոգեր, նախկին հաղորդավարուհի Էմմա Հակոբյանն երեկ դարձել է 32 տարեկան: Տոնական օրը նա անցկացրել է փոքրիկ Նաոմիի հետ՝ ատրակցիոնների զբոսայգում:
Հակոբյանը նշել է, որ կյանքի նոր տարին սկսում է շնորհակալության խոր զգացողությամբ. «Շնորհակալ եմ այն սիրո ու ջերմության զգացումին, որի մեջ ապրում եմ ամեն պահ, ու մարդկանց, ովքեր իմ կյանքը պայծառեցնում են ամեն օր, ու դե, ինքս ինձ, որովհետեւ ամեն տարի բարձրացնում եմ իմ նշաձողն ու գլուխս կախ գնում դեպի նպատակներս»:
Ավելացրել է, որ անկախ նրանից, թե իր կյանքում ինչ է կատարվում, մի ցանկություն ունի՝ միշտ պարելու հնարավորություն ունենալ. «Որովհետեւ եթե պարում ես, նշանակում է՝ ամեն ինչ լավ է»:
Էմմա Հակոբյանը նշել է, որ Նաոմին շատ անհանգիստ էր, որ տարեդարձի մոմ չի փչել, բայց ընկերուհիներն իրենց առանց տորթ չեն թողել:
Առաջիններից մեկը նրան գեղեցիկ գրառմամբ շնորհավորել է ընկերուհին՝ Դիանա Մալենկոն. «Շնորհավոր ծնունդդ, իմ սիրուն մարդ: Այսպես քչփչալով ամեն ինչի մասին՝ արդեն 10 տարի է՝ ապրում ենք՝ իրար մասին հոգ տանելով, իրար ազատությունը չսահմանափակելով, ժպտալով, տխրելով ու առանց իրար կյանքը չպատկերացնելով: Շնորհակալ եմ, որ ծնվել ես, իմ հարազատ հոգի»:
Լուսանկարները՝ Էմմա Հակոբյանի ինստագրամյան էջից


×
351







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: