«Ժողովրդական երգիչ 4» նախագծի հաղթող Գրիգոր Միրզոյանը շուտով կներկայացնի իր երկրորդ տեսահոլովակը, որի ռեժիսորն Արմեն Փիրիմասիհին է: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ «Իմ Հայաստան» կոչվող երգի խոսքերի ու երաժշտության հեղինակն էլ Վաչե Ավեյանն է:
Գրիգոր Միրզոյանի «Իմ Հայաստան» տեսահոլովակի նկարահանումներին
«Սյուժեն սիրային է, հերոսները ես եւ Հայաստան վերադարձած մի գեղեցիկ աղջիկ է: Նկարահանումները տեւել են երեք օր` ընթանալով Երեւանում ու Գառնիում: Գունեղ տեսահոլովակ է. ցուցադրում ենք Հայաստանի տեսարժան վայրերը»,-պատմել է երգիչը:
Գրիգորի խոսքով` իր նոր աշխատանքը կարեւոր հաղորդագրություն ունի.«Ասելիքս մեկն է` թող երիտասարդները հայրենիք վերադառնան, իրենց սերը գտնեն ու ընտանիք կազմեն մեր հողում: Այն կանչ է աշխարհասփյուռ հայերին»:
Գրիգոր Միրզոյանի «Իմ Հայաստան» տեսահոլովակի նկարահանումներին
Երգիչը պատմել է, որ զվարճալի են անցել հատկապես կոնյակի գործարաններից մեկում տեղի ունեցած նկարահանումները.«Մի քանի ժամ մնալով այնտեղ` կոնյակի հոտից հարբել էինք: Դիմահարդարն անընդհատ մոտենում էի ինձ ու փորձում գրիմով փակել աչքերիս շրջակայքում առաջացած խնդիրները»:
Գրիգորը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում բացի «Իմ Հայաստան»-ից, նոր այլ երգեր էլ կներկայացնի, նաեւ համերգներ կունենա ինչպես Հայաստանում, այնպես էլ Փարիզում եւ Վիեննայում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադևել է Գրիգոր Միրզոյանը


×
8,815





