×


«Յոթ/Ութ» խումբը՝ Երեւանում

«Seven Eight Band»-ը հոկտեմբերի 20-ին ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջեւ: Էթնո-ջազ խմբի մենահամերգը տեղի կունենա Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Երաժիշտները ներկաներին կփոխանցեն Արեւելքի շունչը:


«Յոթ/Ութ» խումբը

Նշենք, որ բենդի հնչեցրած ստեղծագործությունների հիմքում 7/8 երաժշտական ռիթմն է: Երեկոյին կներկայացվեն ինչպես դասական եւ ժողովրդական գործեր, այնպես էլ հեղինակային նոր ստեղծագործություններ՝ ինքնատիպ գործիքավորմամբ:

Ի դեպ, «Յոթ/Ութ» խմբի պրոդյուսերն է ՈՒՀԱ «ԵրՄի» թիմից հայտնի Արսեն Դանիելյանը:


Արսեն Դանիելյանը

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW