×


«Ուրիշի հոգին» սերիալից Օվսաննան նշանադրվել է տարեդարձի օրը :)

Օվսաննա Մինասյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Շանթ»-ի «Ուրիշի հոգին» սերիալում, երեկ նշելու երկու առիթ է ունեցել. սերիալային դերասանուհին նշանադրվել է տարեդարձի օրը` իր կյանքում կարեւոր իրադարձության բացառիկ անդրադարձը վստահելով BRAVO.am-ին:

Օվսաննա Մինասյանը նշանադրվել է


Մեզ հետ զրույցում հոբելյարը պատմել է, որ սիրելիի հետ շատ պատահական է ծանոթացել.«Արտակը գործարար է, բնակվում է Միացյալ Նահանգներում: Շատ կարճ ժամանակահատվածում որոշեցինք օրինականացնել մեր հարաբերությունները, եւ վստահ եմ, որ չեմ սխալվել ընտրությանս հարցում: Նա հատուկ այդ առիթով այսօր Հայաստանում է»:

Օվսաննա Մինասյանը


Օվսաննան նշել է, որ անսահման երջանիկ է.«Իմ կողքին ուշադիր, հավատարիմ եւ սիրող մարդ է: Ցանկանում եմ, որ գալիք տարում բոլորն էլ հանդիպեն իրենց երկրորդ կեսին, սիրեն եւ լինեն սիրված»:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին` մաղթելով հարատեւ սեր եւ ամուր ընտանիք:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW