×


«Իմ սիրտը հիմա զբաղված է». Միխայիլ Գալուստյանն ընտրյալ ունի

Նախորդ տարվա ապրիլին շոումեն Միխայիլ Գալուստյանը հայտնեց, որ 18 տարվա համատեղ կյանքից հետո ինքն ու կինը՝ Վիկտորյան, ամուսնալուծվել են: Հիմա էլ դերասանը խոստովանել է, որ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է այլ կնոջ հետ:

«Սերը տարիք չի ճանաչում: Եվ իմ սիրտը հիմա զբաղված է», - նշել է նա։

Գալուստյանն ամուսնալուծությունից հետո գրել էր, որ լավատեսորեն է նայում ապագային. «Հավանաբար, իմ գլխավոր նպատակը անձնական կյանքս է: Ուզում եմ կենտրոնանալ ինձ վրա, իմ ներաշխարհի եւ այն զգացմունքների, որոնք ունեմ: Բայց կարծում եմ, որ իմ կարիերայում ու աշխատանքում դեռ ամեն ինչի չեմ հասել: Այնպես որ, շատ ծրագրեր ունեմ»։

Դերասանը ներկայացրել է «Աշխատանքից հեռացնել Ժորային» նոր կատակերգությունը: Նա խոստովանել է, որ դուստրերը դեռ չեն դիտել ֆիլմը, քանի որ այն տարիքային սահմանափակում ունի: 

Միխայիլ Գալուստյանը՝ նախկին կնոջ եւ դուստրերի հետ


«Աղջիկներիցս Էլինան 14 տարեկան է: Պարզվում է, որ զվարճանքների իսկական կազմակերպիչ է: Հեշտությամբ կարող է 20 հոգու համար հետաքրքիր ժամանց կազմակերպել: Դստերս մեջ առաջնորդի հիանալի որակներ եմ նկատում: Նա նաեւ շատ ժամանակ է հատկացնում ուսմանը», - ասել է 46-ամյա դերասանը:

Ծնողների ամուսնալուծությունից հետո երեխաները մնացել են մայրիկի հետ. «Մենք միասին չենք ապրում, բայց ես հիանալի հարաբերություններ ունեմ դուստրերիս հետ: Միշտ կապի մեջ ենք: Ի՞նչ են 14 տարեկանում ուզում հայրիկից։ Փող տուր եւ մի վիճիր հետները, մնացածն իրենք կորոշեն», - նրա խոսքերը մեջբերում է StarHit-ը։

Դերասանի ավագ դուստր Էստելլան 15 տարեկան է:

Կարդալ ավելին

Quality Sign BW