×


«Ֆուլ Հաուս»-ից Լիլին մասնակցել է CrossFit-ի

Արամ MP3-ի նոր տեսահոլովակում  բռնցքամարտիկի հմտություններ ցուցադրող Լիլի Կարապետյանը, պարզվում է, ոչ միայն դերի համար է ջանքեր գործադրել, այլ առողջ ապրելակերպի իսկական սիրահար է:

Լիլի Կարապետյանը


Mediamax Sport-ն օրերս հետեւել է Մարզահամերգային համալիրի տարածքում իրականացվող CrossFit-ի մարզումներին, որի մասնակիցների թվում է եղել նաեւ Լիլին: Այս շրջանում «Ֆուլ Հաուս»-ում նկարահանվող դերասանուհին կայքի հետ զրույցում նշել է, որ իր առօրյան առանց սպորտի չի պատկերացնում. շաբաթական մի քանի անգամ այցելում է մարզադահլիճ, հիմա էլ որոշել է բացօթյա պարապմունքներին ներկա լինել:

Լիլի Կարապետյանը


Լիլին համարում է, որ նմանատիպ զանգվածային մարզումները ոչ միայն ֆիզիկապես են զարգացնում, այլ նաեւ հոգեպես՝ բնության գրկում հանգստանում են ու առավոտյան օրը սկսում բարձր տրամադրությամբ. «Ամենամեծ խնդիրն այն է, որ շատերի կարծիքով, եթե ֆինանսական խնդիրներ ունեն, սպորտից պետք է զրկված լինեն: Մինչդեռ մեր մարզչի ամենամեծ մտահղացումն այն է, որ սպորտը բոլորին հասանելի լինի: Կարելի է շաբաթվա ընթացքում 1 օր գտնել ու գալ անվճար մարզվելու»:

Լիլի Կարապետյանը


Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

BRAVO.am
Աղբյուրը՝ Mediamax Sport

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW