×


Ջիմ Քերթիսը համբույրի լուսանկարով շնորհավորել է Ջենիֆեր Էնիսթոնի 57-ամյակը

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը երեկ դարձել է 57 տարեկան: Նրա սիրելին՝ հիպնոթերապեւտ Ջիմ Քերթիսը, այդ առիթով համատեղ լուսանկարներով է կիսվել:

«Շնորհավոր տարեդարձդ, իմ սեր», - գրել է նա:

Զույգը միասին է 2025 թվականից: Նրանց ամռանը Մալյորկայում հանգստանալիս են տեսել, իսկ սեպտեմբերին Քերթիսն Էնիսթոնի հետ ներկա է եղել դերասանուհու մասնակցությամբ «Առավոտյան շոու» սերիալի 4-րդ եթերաշրջանի պրեմիերային:

ELLE-ին տված հարցազրույցում Էնիսթոնը պատմել է սիրելիի մասին. «Հիպնոսը բազմաթիվ գործերից մեկն է, ինչով նա զբաղվում է։ Բացառիկ մարդ է, բարի ու շատերին է օգնում հաղթահարել սեփական վերքերը»։

Քերթիսն էլ վերջերս խոստովանել է, որ միմյանց գիտեն մոտ մեկ տարի, բայց սկզբում միայն հաղորդագրություններով են շփվել:

Էնիսթոնը հինգ տարի ամուսնացած է եղել Բրեդ Փիթի հետ։ 2017 թ.-ին վեց տարվա ամուսնությունից հետո բաժանվել է դերասան Ջասթին Թերուից։ Քերթիսն էլ ամուսնացած է եղել Ռեյչել Նապոլիտանոյի հետ եւ Էյդան անունով որդի ունի:

Կարդալ ավելին

Quality Sign BW