×


«Մի քիչ զուսպ, մի քիչ մերկ, բայց միշտ սիրահարված ինքս ինձ». Ռոզի Ավետիսովայի նոր ֆոտոշարքը

Ռոզի Ավետիսովան այն դերասանուհիներից է, որը հավասարաչափ գեղեցիկ է թե երկար ու թե կարճ մազերով: Նրան սազում են իր բնական սեւ վարսերը, նաեւ ֆիլմերի կամ էլ նկարահանումների համար օգտագործվող շիկահեր կեղծամները:

Այդպիսի տարբերվող սանրվածք էլ նա ընտրել է իր նոր ֆոտոշարքի համար:


«Սխալ չեք տեսնում, ես եմ: Ես կարող եմ լինել եւ այսպիսին՝ մի քիչ բլոնդ, մի քիչ զուսպ, մի քիչ մերկ, բայց միշտ սիրահարված ինքս ինձ»,- գրել է նա:


Դերասանուհու ստեղծագործական կյանքում ակտիվ շրջան է: Նրա մասնակցությամբ «Գոյամարտ» հեռուստանովելն արդեն ցուցադրվում է: Ռոզին պատրաստվում է մարտին կայանալիք «Willy Wonka» մյուզիքլի պրեմիերային, ինչպես նաեւ շարունակում է խաղալ «Թատրոն տանիքում»-ի ներկայացումներում: Ավետիսովայի հետ նոր զրույցն էլ առաջիկայում կարող եք կարդալ BRAVO.am-ում:

Լուսանկարները՝ Միլեն Մանուկյանի (theeiconn)

Կարդալ ավելին

Quality Sign BW