Դերասանուհի եւ հաղորդավար Անահիտ Կիրակոսյանը ձյունապատ տեսարաններով նոր տեսահոլովակ ունի: Նա կատարում է «Ես ինձ գիտեմ» երգը, որի խոսքերի հեղինակը Ռուբեն Մխիթարյանն է, իսկ երաժշտության հիմքում Բաստայի «Там, где нас нет» սաունդթրեքն է:
Կիրակոսյանի երգում մարդիկ շատ են, ու ամեն մեկին նա տարբեր վերաբերմունք ունի՝ սիրուց մինչեւ ատելություն:
«Ոմանք դարձան ինձ բանտախուց, ոմանց ես փրկեցի մահից, ոմանց համար կյանքս կտամ, ոմանց կյանքին չեմ մասնակցի: Ոմանց ընկեր եմ հարազատ, ոմանց տեսնում եմ թշնամի: Ոմանց սիրում եմ խենթ պես, ոմանց խենթացնում եմ սիրուց, ոմանց հանգիստ լքում եմ ես՝ չափսոսալով այդ լքելուց»:
Մեկնաբանություններում ափսոսանք են հայտնել, որ նման գործերը ծնվում են ցավից: Խոստովանել են, որ հուզվել են, արտասվել եւ երգի տողերում իրենց կյանքը տեսել:
«Մեր ուժեղ աղջիկ, երբեք չկոտրվես։ Կեցցես: Քո երգով պատմեցիր քո անցած ուղին։ Աստված քեզ պահապան»,- YouTube-ում գրել է օգտատերերից մեկը, մյուսն էլ հավելել է, որ երգը մտածելու տեղիք է տալիս:
Դերասանուհու կյանքում հիմա նոր շրջան է. նախորդ ամիս նա հայտնեց, որ 14 տարվա համատեղ կյանքից հետո ինքն ու իրավաբան Արտակ Սարգսյանն ամուսնալուծվել են:


×
294






