×


«Այվազյանական» փառատոն

«Այվազյանական» փառատոն

Գրքի էջերից` թատերական բեմ:) Երեկ Ստանիսվավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սկիզբ դրվեց եւս մեկ թատերական փառատոնի: Այս տարի առաջին անգամ պաշտոնապես  արձակագիր Աղասի Այզավյանի դրամատուրգիան գրքի էջերից անցել է թատերական բեմ: «Թույլ տվեք սիրել Ձեզ» այվազյանական խոսքերով էլ բացվեց փառատոնը::) Artur Poghosyan Հոկտեմբերի 18-25-ը Երեւանում անցկացվող «Այվազյանական» առաջին փառատոնը նվիրված է Աղասի Այվազյանի 85-ամյակին: Փառատոնին մասնակցում են ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզային թատերախմբերը, որոնց բեմադրություններն արված են բացառապես Այվազյանի պիեսների հիման վրա: Փառատոնի հեղինակը դրամատուրգի այրի Գրետա Վերդիյան-Այվազյանն է, որի խոսքերով, ներկայացված 6 աշխատանքները նախատեսված են մեծահասակների, 4-ը` պատանիների, 2-ը` երեխաների համար: Փառատոնի կազմակերպիչները Այվազյանի թատերգությունները բեմադրելու հնարավորություն տվել են նաեւ սկսնակ եւ ուսանողական թատերախմբերին: Karine Khodikyan & Davit Muradyan ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` փառատոնին հղած ուղերձը: Փառատոնին իրենց ողջույնի խոսքն էին հղել նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ցավոք, նրանցից ոչ ոք ներկա չէր բացմանը: Պաշտոնական բացումից հետո հանդիսատեսը դիտեց Աբովյանի տիկնիկային թատրոնի «Աչքը ծոծրակին» ներկայացումը, որը պատմում էր ժամանակակից թուրքական ընտանիքի մասին: Փառատոնի ավարտին տրվելու է երեք մրցանակ լավագույն ներկայացումների համար, նաեւ մրցանակներ` «Լավագույն դերասանուհի», «Լավագույն դերասան», «Լավագույն բեմականացում» եւ «Լավագույն լուսաբանման համար» անվանակարգերում: Ժյուրիի կողմից լավագույնը համարված ներկայացումը եւս մեկ անգամ հանդիսատեսին կներկայացվի փառատոնի ավարտից հետո` այսինքն ամսի 25-ին: Պաշտոնական բացումից հետո հանդիսատեսը դիտեց Աբովյանի տիկնիկային թատրոնի «Աչքը ծոծրակին» ներկայացումը Փառատոնի ժյուրիի կազմում են մշակութային գործիչներ Կարինե Խոդիկյանը, Արմեն Վաթյանը, Լեւոն Մութաֆյանը, Ազատ Գասպարյանը, Անուշ Ասլիբեկյանը և ուրիշներ։ Ժյուրին գլխավորում է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Ինչպես նշեց Գրետա Վերդիյան-Այվազյանը,  Աղասի Այվազյանի ծննդյան 85-ամյա հոբելյանի կապակցությամբ անցկացվել են մի շարք հանդիպումներ այվազյանական դրամատուրգիայի սիրահարների հետ ու կազմակերպվել  ընթերցումներ. «Հենց նման քննարկումներն ընթերցասեր հասարակության շրջանակներում հետաքրքրության նոր ալիք են բարձրացրել, քանի որ նրանց դատին են ներկայացվել Աղասի Այվազյանի ստեղծագործությունների վերլուծությունները», - ասաց նա: Greta Ayvazyan «Այվազյանական»  փառատոնի կազմակերպիչն է Աղասի Այվազյանի անվան հումանիտար-կրթական համալիր հիմնադրամը։ Փառատոնն անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր հովանու ներքո, ինչպես նաեւ ՀՀ մշակույթի նախարարության ու Երեւանի քաղաքապետարանի օժանդակությամբ: Աղասի Այվազյանը բազմաթիվ կինոսցենարների, էսսեների, պիեսների, վեպերի, բանաստեղծությունների հեղինակ է, նաեւ նկարիչ ու ռեժիսոր:: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport