Ներկայացնում ենք հուլիսի 5-ից 11-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՓԱՌԱՏՈՆ
«Լույս ֆեսթ»
Հուլիսի 5-ին Երեւանի կենտրոնում կանցկացվի «Լույս» ընտանեկան փառատոնը: Ծրագրում ներառված են խաղեր եւ վարպետության դասեր, թեմատիկ քննարկումներ եւ ինտերակտիվ սեսիաներ, հանգստի անկյուններ, մարկետ՝ տեղական բրենդներով, երաժշտություն եւ կինո:
Հուլիսի 5, ժամը 12:00-21:00
Հասցե՝ Իսրայելյան 3
Մանրամասները՝ այս հղումով։
Պաղպաղակի փառատոն
«Երազ» այգին հրավիրում է բոլորին մասնակցել Պաղպաղակի փառատոնին: Սպասվում է հեքիաթային մթնոլորտ զվարճալի խաղերով, որոնք կվերածեն օրը մի մեծ արկածի, երգերով՝ Lala Fa-ից, տիկնիկային ներկայացում «Շունն ու կատուն»՝ «Թատրոն Կայարան»-ից, կրկեսային համարներ՝ ծաղրածու Զո Զոյի կողմից, հրաշքներ ու կախարդանք՝ աճպարար Հայկ Ջանոյանի մասնակցությամբ: Երաժշտությունը կապահովի դիջեյ Գոռը: Եվ, իհարկե, կլինի անսահման պաղպաղակ՝ ամենաբազմազան համերով:
Հուլիսի 11, ժամը 17:00
Հասցե՝ Թբիլիսյան խճուղի 1/8
Մանրամասները՝ այս հղումով։
Լուսանկարը՝ «Երազ» այգի
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
«Պատրաստում ենք պիցցաներ»
«Pizza Hut Armenia»-ն հրավիրում է երեխաներին՝ պատրաստելու համեղ պիցցաներ:
Հուլիսի 5, ժամը 13:00
Տարիք՝ 5+
Հասցե՝ Տիգրան Մեծ 15/6
Մանրամասները՝ այս հղումով։
ԱՐՇԱՎՆԵՐ
Շարայի լեռան քարայրներ
«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին առաջարկում է գնալ դեպի Շիրակի մարզ՝ 2475մ բարձրությամբ Շարայի լեռան ստորոտին գտնվող քարայրների մոտ։ Այս հողմահար քարանձավներն անտարբեր չեն թողնի երեխաներին՝ ստիպելով արթնացնել մագլցելու չբացահայտված ունակությունները։
Հուլիսի 5, ժամը 08:45
Տարիք՝ 6+
Տոմսերի արժեքը՝ 9000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:
ԹԱՏՐՈՆՆԵՐ
Հեքիաթն անիվների վրա
Փոքրիկների համար կընթերցվեն նրանց սիրելի հեքիաթները, որոնք կուղեկցվեն
տիկնիկային ինտերակտիվ բեմադրությամբ։
Հուլիսի 5-ին, ժամը 12:00-ին, Կենդանաբանական այգի (Նոր Նորք վարչական շրջան)
Հուլիսի 5-ին, ժամը 20:00-ին, Սիզնս այգի (Կենտրոն վարչական շրջան)
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Դավթաշենի այգի (Դավթաշեն վարչական շրջան)
Հուլիսի 6-ին, ժամը 20:00-ին, Հաղթանակի զբոսայգի (Արաբկիր վարչական շրջան)
Bebook շարժական թատրոն
Տարիք՝ 2+
Մուտքն ազատ է
Մանրամասները ՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Bebook շարժական թատրոն
«Վինի Փու արջուկը» տիկնիկային ինտերակտիվ ներկայացում
Հուլիսի 5-ին, ժամը 16:30-ին
«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 4-9
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը՝ նախապես գրանցմամբ՝ այս հղումով:
«Կարմիր գլխարկը»
Հուլիսի 5-ին, ժամը 15:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Դավիթը եւ կախարդական մատյանը»
Հուլիսի 6-ին, ժամը 14:00-ին
Երգի պետական թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Թզուկի երգը»
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
«... եւ նորից գարուն»
Հուլիսի 10-ին, ժամը 19:30-ին
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն
Տարիք՝ 9+
Հասցե՝ Ամիրյան փող., 26 շենք
Տոմսերի արժեքը՝ 2500-3500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Լոլոյի արկածները Պինգվինաշենում»
Հուլիսի 11-ին, ժամը 15:00-ին եւ 17:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: