ԱՄՆ Անկախության 249-րդ տարեդարձի առիթով երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալել էր հայաստանյան գործընկերներին ու բարեկամներին։
Տոնակատարությունն այս տարի ընթացավ Ամերիկայի գլխավոր կամ մայր ճանապարհ համարվող եւ որպես ազատության, շարժի ու կապի խորհրդանիշ ընկալվող «66-րդ ավտոմայրուղու» մոտիվներով։
Միջոցառմանը ներկայացված էին «66-րդ ավտոմայրուղու» թեմատիկ դեկորացիաներ եւ ամերիկյան մշակույթի տարրեր, այդ թվում՝ ժամանակակից ճանապարհային խորհրդանիշ տիեզերական կովբոյ Բաք Ատոմը։ Բացի այդ, ցուցադրված էին դասական վինտաժ ավտոմեքենաներ:
«Հայաստանի եւ Միացյալ Նահանգների գործընկերությունն առավել քան երբեւէ ամուր է։ Ես անհամբերությամբ սպասում եմ այն նոր ձեռքբերումներին, որ կունենան մեր երկու երկրները մեր ժողովուրդների համար կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու ջանքերի արդյունքում։ Մեր ամուր բարեկամության, մեր ընդհանուր նպատակների ու ընդլայնվող տնտեսական կապերի շնորհիվ նոր ձեքբերումների ճանապարհին չկա որեւէ սահմանափակում»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան դեսպան Քրիստինա Քվինը։
Հյուրերը ճաշակել են հայկական եւ ամերիկյան խոհանոցի յուրահատուկ համադրությունը: Ելույթ է ունեցել Երեւանի «Հարդ ռոք կաֆե»-ի «Նես» բենդը: Միացյալ Նահանգների եւ Հայաստանի ազգային օրհներգերը կատարել է երգչուհի Սրբուկը։
Անկախության տոնը նվիրված է ամերիկյան պատմության ամենաուշագրավ դրվագներից մեկի՝ ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունմանը 1776թ․ հուլիսի 4-ին։
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: