×


«Հանճարի անճարակները»

«Հանճարի անճարակները»

Թումանյանի ծնունդն ու հեքիաթային հերոսները :) Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկում այսուհետ կլինի նոր երաժշտական ներկայացում` «Հանճարի անճարակները»: Թումանյանի հեքիաթների հիման վրա պիեսի բեմադրությունն ու երաժշտական ձեւավորումն արել է Վիգեն Ստեփանյանը, նկարչականը` Անտոն Քեշիշյանը, պարերի բեմադրությունը` Նաիրա Հովհաննիսյանը: «Հանճարի անճարակները» Մեկ գործողությամբ մյուզիքլը սկսվում է Թումանյանի ծննդյան տարեդարձի տեսարանով: Ամենայն հայոց բանաստեղծի հեքիաթային հերոսները հավաքվել ու շնորհավորում են իրենց արարողի տարեդարձը:): Բայց «ամենադժբախտ ու անխելք» հերոսներից մեկը չի ուզում կենացը խմել` բողոքելով իր կյանքից: Այսպես էլ կերպարները սկսում են խաղալ իրենց դերերը: Ներկայացման ընթացքում կտեսնեք անխելք մարդուն` Աթանասին, նրա կնոջը` Պայծառին, քեֆչի Հասանին, քաջ Նազարին, ձախորդ Փանոսին, անբան Հուռիին, չարչի Վարսիկին եւ այլ հեքիաթային հերոսների: Vigen Stepanyan Վիգեն Ստեփանյանը առաջին անգամ չի բեմադրում Թումանյան. սա 3-րդ ներկայացումն է, մինչ այդ բեմադրել է «Շունն ու կատուն», «Տերն ու ծառան». «Նոր պիես է գրվել, Թումանյանից համարյա բան չի մնացել: Կարծում եմ` այս ժանրի մեջ չեմ շարունակի աշխատել, արդեն հետաքրքիր չի լինի նորից նույն ոճով հեքիաթ բեմադրել»: Ներկայացման անվանումն ունի իր բացատրությունը. հանճարը Թումանյանն է, անճարակները` նրա ստեղծած հերոսները. «Մի անեկտոդ կա. ասում են` Թումանյանը խեղդվելիս է լինում Քուռում, հազիվ փրկում են, Թումանյանը շնորհակալություն է հայտնում, ասում, բա գիտե՞ք` ում եք փրկել: Երբ իմանում են «Անուշը», «Լոռեցի Սաքոն» ինքն է գրել, ասում են` իզուր էլ փրկեցինք, բա էդպիսի պատմություն կգրե՞ն, դժբախտ կյանք կտա՞ն մարդուն»,- պատմեց Վիգեն Ստեփանյանն ու հավելեց. «Հենց այդ իմաստն էլ ներկայացման հիմքում ենք դրել, որը բարդ է խաղալ, քանի որ պարելով խոսելն այնքան էլ հեշտ չէ:)»: «Հանճարի անճարակները» Անխելք մարդուն մարմնավորած դերասան Սամվել Դանիելյանը կարծում է` երեխաները դիտելով ներկայացումը կհասկանան, որ պետք չէ անխելք ու հիմար լինել. «Պետք է կյանքում տրված հնարավորություններն օգտագործել, թե չէ վերջում անխելք մարդու բախտին կարժանանան: :) Փորձերի ընթացքում հասցրել եմ մտնել կերպարիս մեջ: Իմ կողմից շատ իմպրովիզներ չեմ արել, բայց դերասանն իր կերպարին պետք է յուրովի շունչ տա»: Ներկայացման ձին, որն ուզում էր իրեն Ռոսինանտ անվանեն, կեսից վերափոխվեց գայլի` ասելով, ավելի լավ է սոված գայլ լինեմ, քան ազնվական ձի. «Նկատի ենք ունեցել, որ երեխաները շուտ են ընկալում բառերը, ժարգոնային լեքսիկոնը, աշխատել ենք չափի մեջ օգտագործել գայլի բառապաշարը: Վերջում էլ նորից «կարդացած» ձի է դառնում»: :) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW