×


«Dies Irae»՝ Էմին Արիստակեսյանը նոր ֆոտոպատմություն եւ կարճամետրաժ ֆիլմ կներկայացնի

BRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանը 30-ամյակը կնշանավորի «Dies Irae» անհատական ցուցահանդեսով: Ապրիլի 15-ին Երեւանի կամերային թատրոնում կներկայացվի ոչ միայն ֆոտոնախագիծը, այլեւ տեղի կունենա նրա հեղինակած կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան:


Մարդու հոգին պետք է ազատ լինի` սա է Էմինի նոր աշխատանքի գաղափարական հիմքը, որը նա մեկնաբանում է հետեւյալ կերպ.«Հոգին չի կարելի գամել մարդկային ցավերի, վախերի, նախանձի եւ զայրույթի սայլակին, քանի որ այդ զգացումները կարող են կեղտոտել ցանկացած մաքրություն եւ բերել շատ վտանգավոր հետեւանքների»։

Թե ինչ է զգում մարդը, երբ լքված եւ մոռացված է բոլորի կողմից, ինչ հետեւանքների կարող են հանգեցնել չիրականացած ցանկություններն ու այլայլված երազանքները, լուսանկարիչը կներկայացնի ինքնատիպ լուսանկարների շարքով՝ շաբաթ օրը, ժամը 14:00-ից 19:00-ն՝ Կամերայինում:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW