«Pink TV»-ի աղջիկները երեկ նախատոնական «Pink» փարթի էին կազմակերպել՝ հրավիրելով ծանոթ-անծանոթներին։ BRAVO.am-ում պարբերաբար ներկայացնում ենք նրանց նոր թողարկումները, այս անգամ էլ ներկա ենք եղել ամփոփիչ երեկույթին։ Նորաբաց «Game Pub»-ում մթնոլորտը «վարդագույն» էր, թեեւ հատուկ «դրես-կոդ» սահմանված չէր։
«Pink TV»-ի աղջիկները
«Փինկ»-ը հիմնադրել են ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները՝ 2015-ի հոկտեմբերին՝ 12 հոգով։ Թիմի «աստղը» Արուս Տիգրանյանն է.«Ֆակուլտետը մեզ միավորեց, բայց ընթացքում մաղվեցինք ու մնացինք կորիզով՝ Նառա Խաչատրյանը, Գայանե Ավդալյանը, Լիլիթ Խաչատրյանը, Մերի Աբրահամյանը, Ժաննա Պողոսյանը եւ ես։ Կադրում ավելի շատ ես եմ լինում, դե, «տերը» ես եմ:)։ Մեր թիմում խիստ կանոններ չկան, բոլորս նկարում ու նկարվում ենք, մոնտաժը ես եմ անում», - պատմել է Արուսիկը։
«Pink» փարթիին
Նա երեկույթի սկզբում ողջունել է ներկաներին.«Ողջույն բոլոր Pink-ասերներին ու Pink-ատյացներին, մենք հավաքվել ենք, որովհետեւ մտել ենք Եվրոխորհուրդ ու ժամանակն է, որ նշենք վարդագույն փարթի. խոսքիս այս մասում պետք է ծիծաղեք:)։ Մեր թիմից մի գեղեցիկ աղջիկ տեսանյութով եկել է, որ ցույց տա ծրագրի չստացված կադրերը, որոնք եթեր չեն գնացել։ Պրոյեկտորը վերցրել ենք համալսարանից, մեր դեկանն ասել է՝ «Արուս, գլխովդ ես պատասխանատու», եթե իմ դեմ բան ունեք, կարող եք պրոյեկտորին մոտենալ, բայց պետք չի:)»։
Աղջիկները մասնակցելով ու լուսաբանելով տարբեր միջոցառումներ՝ հիմնականում գոհ չեն փարթիներից, թե ինչու, մեկնաբանում է Արուսիկը.«Բովանդակություն չկա, թեմատիկ օրեր գրեթե չեն լինում, մարդիկ գալիս են ուղղակի պարելու ու խմելու։ Ամբողջ թիմով պատրաստվել ենք, որ հետաքրքիր երեկո լինի։ Ամփոփելով 2016-ը՝ պետք է ասեմ, որ գժական տարի էր, եւ ուզում ենք 2016-ին հաջող անել դրական տրամադրությամբ»։
«Pink» փարթիին
Դիջեյներ Oceani-ի եւ Strong-ի հնչեցրած ակտիվ ռիթմերի ներքո հյուրերը պարել են, մասնակցել խաղերի ու մրցույթների, շահել մրցանակներ, նկարահանվել «Փինկ»-ի տարեվերջյան «#ՄիքիչՓինկ»-ում։ Ծրագրի հեղինակները շնորհակալություն են հայտնել աջակիցներին՝ հատկապես դասախոսներին՝ Դավիթ Ալավերդյանին, Սաթենիկ Գրիգորյանին, Արման Ղարագուլյանին, Անուշ Մարտիրոսյանին եւ մյուսներին։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: