«Էմիլին Փարիզում» սերիալի աստղ Լիլի Քոլինզը «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմի ստեղծման պատմության մասին նոր կինոնկարում կմարմնավորի Օդրի Հեփբըրնին: Նա նաեւ ֆիլմի պրոդյուսերն է:
«Այս նախագծի վրա գրեթե 10 տարի աշխատելուց եւ Օդրիով անբողջ կյանքում հիանալուց ու երկրպագելուց հետո վերջապես կարող եմ կիսվել լուրով: Շատ հուզված եմ ու նաեւ ինձ համար մեծ պատիվ է: Բառերը չեն կարող փոխանցել զգացածս»,- խոստովանել է Քոլինզը:
Ֆիլմը կնկարահանեն Սեմ Վասոնի «Հինգերորդ պողոտա, ժամը 5:00. Օդրի Հեփբըրն, «Նախաճաշ Թիֆանիի մոտ» եւ ժամանակակից կնոջ արշալույսը» գրքի հիման վրա: Սցենարը կգրի Ալենա Սմիթը, իսկ ռեժիսորի անունը դեռ հայտնի չէ:
«Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմը 1961 թվականին նկարահանել է Բլեյք Էդվարդսը: Այն հիմնված է Թրումեն Կապոտեի համանուն վեպի վրա: Պատմում է Հոլի Գոլայթլիի մասին, ով ցանկանում է ամուսնանալ Նյու Յորքի ամենացանկալի ամուրիներից մեկի հետ մինչեւ այն օրը, երբ նրա հարեւանն է դառնում հմայիչ գրող Փոլ Վարժակը:


×
117






