×


2-րդ անգամ նույն զգեստով Քեյթ Միդլթոնը եւ BAFTA 2026-ի մյուս հյուրերը

Լոնդոնում տեղի է ունեցել Բրիտանական կինոյի եւ հեռուստատեսության ակադեմիայի (BAFTA) 79-րդ մրցանակաբաշխությունը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը: Թագավորական զույգն առաջին անգամ էր հանրային միջոցառման մասնակցում Էփշտեյնի գործով Ուիլյամի հորեղբոր՝ նախկին արքայազն Էնդրյուի ձերբակալության շուրջ ծագած սկանդալի ֆոնին:

Թագավորական փառատոնային դահլիճում տեղի ունեցած արարողության գլխավոր ինտրիգն այն էր, թե արդյոք Միդլթոնը ներկա կլինի: Երկու տարի անընդմեջ նա բաց էր թողել միջոցառումը, բայց այս տարի մասնակցեց:


Ուելսի 44-ամյա արքայադուստրն ընտրել էր Gucci-ի վարդագույն զգեստ։ Այս զգեստով նա ներկայացել է նաեւ 2019 թվականին Վիկտորիայի եւ Ալբերտի թանգարանում տեղի ունեցած «Ֆինանսների ոլորտի 100 կանայք» միջոցառմանը։ Միդլթոնի շքեղ կերպարն ամբողջացնում էին Greville ադամանդե ականջօղերը, որոնք Եղիսաբեթ II թագուհու սիրելի զարդերն էին: 

Իսկ BAFTA-ի նախագահ արքայազն Ուիլյամն ընտրել էր թավշյա սմոքինգ: 


Երեկոն իրենց ներկայությամբ պատվել էին Մոնիկա Բելուչին, Լեոնարդո ԴիԿապրիոն, Թիմոթի Շալամեն, Քիրստեն Դանստը, Էմմա Սթոունը, Ջիլիան Անդերսոնը, Քեյթ Հադսոնը եւ ուրիշներ:


«Բրիտանական Օսկար» համարվող BAFTA-ի լավագույն ֆիլմը Փոլ Թոմաս Անդերսոնի «Պայքար պայքարից հետո»-ն է, բրիտանական լավագույն ֆիլմը՝ «Համնետ»-ը, անգլերեն լավագույն ֆիլմը՝ «Զգացմունքային արժեք»-ը, լավագույն դերասաններն էլ Ռոբերտ Արամայոն («Ես հայհոյում եմ») եւ Ջեսսի Բաքլին («Համնետ») են:

Կարդալ ավելին

Quality Sign BW