Կիրակի օրը ժամը 17:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտան սովորականից մարդաշատ էր. անտեղյակ անցորդները հետաքրքրվում էին` համերգ է, թե նոր տեսահոլովակի նկարահանում: “Ֆլեշմոբաշատ” Հյուսիսային պողոտայում այս անգամ պարային ֆլեշմոբ էր, որի նախաձեռնողը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն էր:
ԱՄՆ դեսպանը հայերի հետ պարել է Հյուսիսային պողոտայում
Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի առիթով կազմակերպված պարային ֆլեշմոբի մասնակիցներից են եղել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորված փոխանակման ծրագրերի հայ շրջանավարտները, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կնոջ`Լիբբի Հեֆերնի հետ:
Բեմադրված պարի խորեոգրաֆիայով զբաղվել է պարուսույց Արինա Արարատյանը: Պարի փորձերին մասնակցած դեսպանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իրեն դուր է եկել արդյունքը. “Հիանալի էր երիտասարդների հետ ուրախ ժամանակ անցկացնել ֆլեշմոբի ձեւաչափով, որը նվիրված է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների, մեր փոխանակման ծրագրերի 20-րդ տարեդարձին: Հնարավորություն ունեցա իմ սիրելի երգերի ներքո պարել:)”:
Հյուսիսային պողոտայում պարային ֆլեշմոբ է անցկացվել
Ամերիկյան դեսպանատան աշխատակից Լուսինե Մկրտչյանը , որը զբաղվում է շրջանավարտների հարցերով, տեղեկացրել է` մասնակիցների թղթե գլխարկները խորհրդանշել էին Հայաստանի եւ ԱՄՆ-ի դրոշների գույները. “Նախապես ընտրել ենք ամերիկյան երգեր ու փորձեր արել շրջանավարտների հետ: Իսկ հրշեջի հագուստով երիտասարդները պրոֆեսիոնալ պարողներ են: Մեր շրջանավարտները նմանատիպ ֆլեշմոբեր անցկացնում են նաեւ Հայաստանի մարզերում, որից հետո ամբողջական տեսաշար ենք պատրաստելու”:
Հյուսիսային պողոտայում պարային ֆլեշմոբ է անցկացվել
BRAVO.am-ն առաջարկում է հենց հիմա դիտել երեւանյան ֆլեշմոբի տեսանյութն ու լուսանկարները:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: