×


Ադելը, Բեյոնսեն, Ռիհաննան, Լոպեզը, Դեփը, Քիդմանը եւ ուրիշներ` “Գրեմմի 2013”-ին

Երաժշտական աշխարհում ամենահայտնի եւ հեղինակավոր “Գրեմմի” մրցանակաբաշխության կազմակերպիչները երեկ` 55-րդ արարողության ժամանակ, հայտնել են տարվա ամենասիրված ու պահանջված աստղերի անուններն ու մրցանակներ հանձնել նրանց:

Ռիհաննան


“Գրեմմի 2013”-ը վարել են քանթրի ոճի կատարողներ Լյուք Բրայանն ու Թեյլոր Սվիֆթը, իսկ հաղթողների թվում են եղել “The Black Keys” ռոք-բենդը, R’n’B երգիչ Ֆրենք Օուշենը, Ադելը, Բեյոնսեն, Քելլի Քալրկսոնն ու Քերի Անդերվուդը:

Ջենիֆեր Լոպեզն ու Նիքոլ Քիդմանը


Միջոցառման ընթացքում արված լուսանկարներն ու հաղթողների ցուցակը ներկայացնում ենք ստորեւ.

“Տարվա ձայնագրություն” – “Somebody that I Used to Know”, Գոտյե եւ Կիմբրա

“Տարվա ալբոմ”- “Mumford and Sons”, Babel 

“Տարվա երգ” – “We are Young”, “Fun” խումբ եւ Ժանել Մոնե

“Տարվա դեբյուտ” – “Fun”

“Լավագույն փոփ կատարում”- “Set Sire to The Rain”, Ադել

“Լավագույն փոփ դուետ” – “Somebody that I Used to Know”, Գոտյե եւ Կիմբրա

“Լավագույն փոփ ալբոմ”- “Stronger”, Քելլի Քլարկսոն

“Լավագույն ռոք կատարում” –“Lonely Boy”, “The Black Keys”

“Լավագույն ռոք ալբոմ” – “El Camino”, “The Black Keys”

“Լավագույն ռեփ համագործակցություն” – Ջեյ Զի, Քանյե Ուեսթ եւ Ֆրենք Օուշեն

“Լավագույն R’n’B կատարում” – “Love on Top”, Բեյոնսե

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW